Thursday, August 9, 2018

Job: Գանձապետարան�� Ֆինանսական շուկաներո��մ գործառնության, ֆոնդային գործառնություններ�� ուղղության դիլեր at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 17-Aug-18 00:00:00

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապետարանի Ֆինանսական շուկաներում գործառնության, ֆոնդային գործառնությունների ուղղության դիլեր

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Պարտատոմսերի առաջնային շուկայում գործառնությունների իրականացման ստրատեգիաների մշակում, քննարկում և ներկայացում ղեկավարությանը, աճուրդների մասնակցության հայտերի պատրաստում և մուտքագրում համակարգ, աճուրդի պատասխանների ստացում, հաշվարկների իրականացում, վերջնահաշվարկին հետևում
-Պարտատոմսերով բորսայական և արտաբորսայական գործարքների կնքում, համապատասխան հայտերի, պայմանագրերի, հանձնարարականների պատրաստում և կատարում, վերջնահաշվարկին հետևում
-Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքում ՀՀ ԿԲ, ՀՀ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ, համապատասխան հայտերի, պայմանագրերի, հանձնարարականների պատրաստում և կատարում, վերջնահաշվարկի հետևում
-Փողի շուկայում բորսայական և արտաբորսայական գործարքների կնքում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ գործընկերների հետ (վարկային, ավանդային և այլ գործարքներ), համապատասխան հայտերի, պայմանագրերի, հանձնարարականների պատրաստում և կատարում, վերջնահաշվարկի հետևում
-Պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկ և ամենօրյա մոնիթորինգ Բանկի ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշիվների մնացորդների նկատմամբ
-ՀՀ և միջազգային արժեթղթերի և փողի շուկայի վերլուծություն
-Բրոքերային ծառայությունների մատուցման գծով հաճախորդների հետ բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում, հաճախորդի պատվերներով նախատեսված բորսայական և արտաբորսայական գործարքների կնքում, գործարքների կատարում, վերջնահաշվարկին հետևում, հաշվետվությունների, քաղվածքների, տեղեկանքների պատրաստում և տրամադրում, բազաների վարում

RequiredQualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է)
-Վերջին 5 տարվա ընթացքում Ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
-ՍիԷֆԷյ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA - Chartered Financial Analyst) քննության առնվազն առաջին մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ կամ ԷյՍիԱյ – Ֆինանսական շուկաների միության (ACI – The Financial Markets Association) ԷյՍիԱյ դիլինգի վկայական
-Հ ԿԲ «Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար»-ի որակավորման վկայական
-MS Office, LSBank, Bloomberg, Reuters, Nasdaq OMX հարթակի տիրապետում
-ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը կարգավորող օրենսդրության լավ իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Գանձապետարանի Ֆինանսական շուկաներում գործառնության, ֆոնդային գործառնությունների ուղղության դիլեր @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment