Monday, August 13, 2018

Job: Տվյա��ների Կառավարման Գրասե��յակի Ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Sep-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ինովացիաներ և թվային տրանսֆորմացիա

ՊԱՇՏՈՆԸ` Տվյալների Կառավարման Գրասենյակի Ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Մենք փնտրում ենք հեռատես, դինամիկ և մոտիվացված Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարի,ով ունի տվյալների կառավարման ոլորտում հարուստ փորձ և նախկին ձեռքբերումներ: . Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը պատասխանատու է լինելու բանկի տվյալների կառավարման և վերլուծությունների օրակարգի ձևավորման և վարման, բանկի տվյալների կառավարման ռազմավարության մշակման և իրականացման, ինչպես նաև տվյալները որպես բիզնեսի համար արժեքավոր ակտիվ կիրառելու նպատակով տեխնոլոգիական նորամուծությունների նախագծերի իրականացման համար: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարն իրականացնելու է բանկի տվյալների կառուցվածքի և կառավարման համակարգի մշակում՝ հաշվի առնելով բանկի ռազմավարությունը, զարգացման ծրագրերը և գործունեության կարիքները: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը հանդիսանում է նոր ձևավորված Ինովացիաների և թվայնացման կենտրոնացված թիմի մաս, որը պատասխանատու է Ամերիաբանկի թվայնացման օրակարգի ձևավորման և իրականացման համար: Տվյալների կառավարման գրասենյակը ապահովելու է տվյալների կառավարման մշակութային փոփոխություններ, որտեղ առավել կարևորվում է տեղեկատվության արժեքը և նպատակային օգտագործումը` ձևավորելով տվյալների հետ աշխատելու նոր մոտեցումներ և գործընթացներ` տվյալների և տվյալագիտության հիման վրա որոշումների կայացումն ու գործառնությունների իրականացումն ապահովելու համար, այդ թվում տվյալների հետ կապված նախաձեռնությունները արդյունավետ առաջնորդելու և վարելու միջոցով: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը հաշվետու է լինելու Ինովացիաների և թվայնացման տնօրենին, ինչպես նաև, լինելու տվյալների և վերլուծությունների հետ կապված զարգացումների առաջնագծում, ակտիվորեն համագործակցելու է տարբեր շահագրգիռ կողմերի և բանկի ղեկավար անձնակազմի հետ` նպաստելով և մասնակցելով տվյալների կառավարման ոլորտում որոշումների կայացմանը:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային, բանկի վարձատրության «O/M» սանդղակին (1,000,000-ից 3,000,000 ՀՀ դրամ) համապատասխան: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Աջակցել բանկի գործունեության ընթացքում տվյալների կիրառմանն առնչվող խնդիրների և հնարավորությունների բացահայտմանը և առաջնորդել համապատասխան լուծումների իրագործման նախաձեռնությունները
-Մշակել և կիրառել Ամերիաբանկի տվյալների կառավարման ռազմավարությունը, ծրագիրը, ճանապարհային քարտեզն ու գործիքները (կառավարման մեթոդներ, սահմանումներ, քաղաքականություններ և գործընթացներ, որակի չափանիշներ, տվյալների վերլուծության ենթակառուցվածք, տվյալների կառուցված գաղտնիություն, անվտանգություն, շարունակական իրազեկում և այլն)
-Ախահովել տվյալների ռազմավարության բոլոր տարրերի պարզ և հասանելի ձևաչափով ընկալելումը շահագրգիռ կողմերի համար և վերջիններիս համագործակցությունը այդ ռազմավարության իրագործման շուրջ
-Նախագծել և մշակել կազմակերպության առկա և նոր թվային հարթակների համար կորպորատիվ տվյալների կառուցվածք և կառավարման համակարգը
-Մշակել և կիրառել տեխնոլոգիաներ, գործիքներ, մոտեցումներ և մեթոդաբանություններ՝ կորպորատիվ տվյալների առավել արդյունավետ օգտագործումն և վերջինից, որպես բիզնեսի համար ակտիվ, նոր արժեքի ձևավորումը ապահովելու համար
-Բանկում վերլուծություններով զվաղվող և գործառությաներ իրականացնող տարբեր թիմերին և ստորոբաժանումներին ապահովել համապատասխան տվյալներով և դրանց վերլուծության համար տեխնոլոգիական լուծումներով
-Օգտագործել տվյալները գործարար արժեք ստեղծելու համար՝ կիրառելով տվյալների մշակման և վերլուծության գործիքները, սահմանել համապատասխան վերլուծական մոդելներ ), որոնք անհրաժեշտ են այնպիսի կիրառման սցենարների համար համար, ինչպիսիք են հաճախորդների մասին տեղեկատվության վերլուծություն, պրոդուկտների թողարկման օպտիմալացում, նոր գործարար հնարավորությունների բացահայտում, ռիսկերի կառավարման և այլն
-Խթանել նորարարությունը `մեծածավալ տվյալների և վերլուծական տեխնոլոգիաների կիրառման միջոցով
-Հանդես գալ որպես ղեկավար անձնակազմի վստահելի գործընկեր՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով հաճախորդի կարիքներին, ընկերության ռիսկերի կառավարմանը, կարգավորող օրենսդրության պահանջներին և ֆինանսական հարցերին
-Պաշտպանել Ամերիաբանկի ընդհանուր տվյալները և ապահովել դրանց որակը (վստահված տվյալները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ, համապատասխան և պատշաճ)
-Ամուր հարաբերություններ և աշխատանքային կապեր ստեղծել ու զարգացնել Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման թիմերի, բանկի տարբեր ստորաբաժանումների և արտաքին մարմինների հետ՝ տվյալներ և տեղեկատվություն հավաքագրելու և վերահսկելու, ինչպես նաև տվյալների կառավարմանն առնչվող նախաձեռնությունները մշտապես գործունեության նպատակներին բիզնեսի կարիքներին համապատասխանեցնելու համար
-Կառուցել, մոտիվացնել և պահել տվյալների կառավարման՝ բարձր արտադրողականություն ունեցող թիմ, ապահովել թիմային ոգին, պատասխանատվության զգացումը, փոխօգնությունը և փոխգործակցությունը, զարգացնել թիմի գիտելիքը և հմտությունները տենխոլոգիաների առևտրայնացման, բիզնեսի նոր խթանների և նոր զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում
-Առաջնորդել մշակութային փոփոխությունը, որն անհրաժեշտ է բարձրակարգ տվնալների կառավարման թիմի ստեղծման համար, թիմի, որն ուղղված է գերազանց սպասարկում ապահովելուն և ծանրակշիռ ու հիմնավորված խորհրդատվություն տրամադրելուն
-Ապահովել բոլոր գործողությունների իրականացումը գործող օրենսդրությանը, ռիսկերի կառավարման պահանջներին և ներքին իրավական ակտերին համաձայն
-Սահմանել տվյալների կառավարման կատարողականի ցուցանիշներ ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվություններ և հնարավոր բարելավումների մասին առաջարկություններ

RequiredQualifications
-Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության, տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում)
-Առնվազն 5 տարվա փորձ նորարարացման և թվայնացման գծով ղեկավարի պաշտոնում տեղական, միջազգային կամ համաշխարհային խոշոր կազմակերպությունում
-Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ բանկային գործունեության, ՏՏ կամ հեռահաղորդակցության ոլորտներում
-Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
-Տվյալների որակի, տվյալների շտեմարանի և տվյալների կառավարման ոլորտի գերազանց գիտելիքներ և փորձ
-Տվյալների մշակման և վերլուծության, հատկապես տվյալների կենսացիկլն ապահովող տարրերի իմացություն
-Տվյալների շտեմարանների, MDM, BI և կապակցված տվյալների տարրերի կառավարման փորձ
-Գաղափարային առաջնորդության հմտություններ, նորարար մտածողություն և մոտեցումներ սերմանելու, ղեկավարությանը արդյունավետորեն համոզելու ունակություն
-Նոր հիփոթեզներ գեներացնելու, սեղմ ժամկետներում պիլոտային լուծումներ մշակելու, դրանք խստորեն փորձարկելու և ներդնելու ունակություն
-Առաջնորդության, որոշումների կայացման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
-Բանակցելու, հարաբերություններ կառավարելու գերազանց հմտություններ, դիվանագիտական ձիրք՝ մարդկանց համոզելու, ազդեցության համապատասխան մակարդակ ապահովելու համար
-Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
-Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
-Շուկայի պահանջարկի և հաճախորդների նախապատվությունների իմացություն, գործարար տեղեկատվության հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություններ, ինչպես նաև ծրագրերի կառավարման ունակություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Տվյալների Կառավարման Գրասենյակի Ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment