Tuesday, October 30, 2018

Job: Առողջ սնուցման ��երաբերյալ սեմինարների վարման մասնագետ/ֆասիլ��տատոր at Save the Children in Armenia Company

Location: Yerevan, Armenia

Category: Կրթություն/Ուսուցում

Type: Լրիվ դրույք

Deadline: 07-Nov-18 12:00:00 AM

Salary: N/A

Description
Առողջ սնուցման հարցերով փորձագետը «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջութուն և կրթության» ծրագրի (2017-2020թթ) շրջանակներում պատասխանատու կլինի առողջ սնուցման վերաբերյալ մի շարք սեմինարների անցկացման և վարման համար, 2018 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Սեմինարները նախատեսված են երեք թիրախային լսարանների համար` լրատվամամիջոցների ներկայացուցիչներ, կրթական ծառայությունների մատուցողներ և առողջ սնուցման ոլորտում աշխատող ՔՀԿ-ներ:

ՀՀ առողջապահության նախարարության և այլ հարակից ոլորտային պետական մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու բոլոր երեք սեմինարներին` հանդես գալու ներկայացումներով և մասնակցելու քննարկումներին։

ԶԼՄ-ների համար նախատեսված սեմինարը կբարելավի լրատվամիջոցների՝ այդ թվում հեռուստատեսության, ռադիոյի և սոցիալական լրատվամիջոցների 40 ներկայացուցիչների գիտելիքները առողջ սնուցման կարևորության մասին և կկերտի ճիշտ հաղորդակցման և մասնագիտական հաշվետվությունների վերաբերյալ իրենց կարողությունները:

Կրթական ծառայություններ մատուցողների համար նախատեսված սեմինարին կմասնակցեն ավելի քան 40 դպրոցի ուսուցիչներ և ղեկավար անձնակազմ, ծրագրի շահառու համայնքներից, ինչպես նաև ԿԳ նախարարության և քաղաքապետարանների կրթական քաղաքականություն մշակողներ` ներկայացնելու առողջ սնուցման կարևորությունը դպրոցներում և քննարկելու առողջ սննդի և առողջ ապրելակերպի ինտեգրման հնարավոր ուղիները դպրոցների ուսումնական ծրագրերում:

Միջազգային և տեղական ՀԿ-ների / ՔՀԿ-ների, այդ թվում Մոր և մանկան առողջության պահմանման դաշինքի 40 ներկայացուցիչների համար սեմինարը կծառայի որպես պլատֆորմ, որտեղ կքննարկվեն և կմշակվեն միասնական ռազմավարություններ առողջ սնուցման կարևորության մասին երեխաների, ծնողների և ամբողջ բնակչության իրազեկումը բարձրացնելու համար:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության թիմը խորհուրդ կտա սեմինարի մասնակիցներին վերանայել իրենց ներկա և նախաձեռնվող ծրագրերը և հնարավորինս ինտեգրել առողջ սնուցման կարևորության մասին իրազեկությունը բոլոր ծրագրերում:

ԿԱՐԵՎՈՐ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակակերպության համար կամ նրա անունից որևէ առաջադրանք/գործողություն իրականացնող ոչ մի անձ չի կարող որևէ կերպ ներգրավված լինել երեխայի հանդեպ բռնության կամ նրա շահագործմանն ուղղված գործունեության մեջ կամ որևէ կերպ ասոցիացվել դրանց հետ։

Responsibilities
-Վարել ԶԼՄ-ների, կրթական ծառայություններ մատուցողների եւ ՔՀԿ-ների համար առողջ ապրելակերպի սեմինարները
-Մշակել և վերանայել սեմինարի մոդուլը՝ հիմք ընդունելով «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության պահանջները
-Վարել պատշաճ թղթաբանություն, այդ թվում սեմինարի մասնակիցների հաճախումների գրանցամատյանների և գիտելիքի գնահատման թեստերի պատրաստում
-Համաձայնեցնել բոլոր գործողությունները «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Ծրագրի համակարգողի հետ և ներկայացնել սեմինարի հաշվետվությունները (գրավոր և լուսանկարներ) ըստ պահանջի

RequiredQualifications
-Ճանաչված հաստատության կողմից տրված գիտական աստիճան, նախընտրելի է բժշկական կամ սննդի անվտանգության / ապահովության ոլորտում
-Հանրային առողջության ոլորտում դասավանդման / վերապատրաստման փորձառություն
-Ներկայացման և սեմինարի վարման ինտերակտիվ մեթոդների լավ իմացություն
-Գերազանց ներկայացման հմտություններ, մարդկանց տարբեր խմբերի հետ աշխատելու ունակություն
-Գերազանց կազմակերպչական և միջանձնային հաղորդակցության հմտություններ, այդ թվում հանդուրժողականություն, համբերություն, դիվանագիտություն, լսելու և կառուցողական արձագանք տալու ունակություն
-Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
-Հաշվետվություն կազմելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Առողջ սնուցման վերաբերյալ սեմինարների վարման մասնագետ/ֆասիլիտատոր @ Save the Children in Armenia

No comments:

Post a Comment