Monday, July 23, 2018

Job: «Կոտայք» մասնաճյուղի ԸԱ սոցիալական կեն��րոնի սոցիալական աշխատ��ղ at SOS Children's Villages International Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: General/professional/Other services

Type: Full time

Deadline: 22-Aug-18 00:00:00

Salary:

Description

Responsibilities

  • Աջակցել ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի համակարգողին՝ որակյալ ծառայություններ մատուցելու և վերջիններս կատարելագործելու ուղղությամբ:
  • Ելնելով տարբեր աղբյուրներից (ուղղորդման, ինքնուղղորդման, բացահայտման), աջակցել դեպքերի հայտնաբերմանը, որոնք առնչվում են այն երեխաներին, ովքեր կանգնած են իրենց կենսաբանական ընտանիքների խնամքից զրկվելու վտանգի առաջ:
  • Սերտ համագործակցելով բազմամասնագիտական թիմի հետ և օգտագործելով տարբեր աղբյուրներ, սոցիալական աշխատանքի մեթոդներ՝ իրականացնել երեխաների և ընտանիքների բազմակողմանի գնահատում՝ նրանց կարիքները, ինչպես նաև ուժեղ կողմերը հայտնաբերելու և համարժեք ծառայություններ սահմանելու համար:
  • Բազմամասնագիտական թիմի, խնամակալների և երեխաների ակտիվ մասնակցությամբ պատրաստել ընտանիքի զարգացման պլաններ:
  • Համագործակցելով այլ կառույցների հետ կազմակերպել, ապահովել և համակարգել ընտանիքների զարգացման պլաններով նախատեսված ծառայությունների մատուցումը՝ երեխաներին և ընտանիքներին:
  • Ծրագրային շրջանակներում մշտապես կապ պահպանել երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ ընտանիքի զարգացման պլանի իրականացման ողջ ընթացքում՝ հեռախոսազանգերի, տնայցերի և հանդիպումների միջոցով:
  • Հիմնվելով ՀՀ օրենսդրության և/կամ ՍՕՍ ՄԳ միջազգային կազմակերպության ուղեցույցների պահանջների վրա, պատշաճ կերպով փաստաթղթավորել դեպքի վարման բոլոր փուլերի ընթացքում իրականացված երեխային/ընտանիքին առընչվող գործողությունները և միջամտությունները՝ կիրառելով տեղեկատվության հավաքագրման մեթոդներ և գործիքներ:
  • Ընտանիքի զարգացման պլանով սահմանված նպատակների ուղղությամբ պարբերաբար իրականացնել երեխայի/ընտանիքի կարիքների և զարգացման վերագնահատում, այնուհետև որոշում կայացնել դեպքի փակման վերաբերյալ՝ համագործակցելով բազմամասնագիտական թիմի և ընտանիքի անդամների հետ:
  • Ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի տվյալների բազա մշտապես մուտքագրել տվյալներ՝ ապահովելով վերջիններիս որակը և օգտագործել զեկույցներն ու մուտքագրված տվյալները՝ երեխաների և ընտանիքների անհատական զարգացումը վերահսկելու նպատակով: Ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի համակարգողին ապահովել արդի պահանջների վերաբերյալ նոր տեղեկատվությամբ, ինչպիսիք են նոր զեկույցները, երեխաների իրավունքների պաշտպանության կամ սոցիալական այլ ոլորտներին առընչվող իրավական դաշտի փոփոխությունները:
  • Ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի համակարգողի պահանջով՝ ազգային օրենսդրությանը համապատասխան, երեխաների պաշտպանության պետական հաստատություններին մշտապես տեղեկացնել դեպքերի վարման ընթացքի վերաբերյալ:
  • Աջակցել սոցիալական կենտրոնի համակարգողին՝ ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի արտաքին գնահատման և ինքնագնահատման գործընթացում:
  • Պարբերաբար հավաքել տեղեկատվություն՝ կենտրոնի վերահսկման և գնահատման պլանում սահմանված տարբեր ցուցանիշների վերաբերյալ և զեկուցել կենտրոնի համակարգողին, ինչպես նաև աջակցել վերջինիս՝ համապատասխան հաշվետվությունների ստեղծման գործում:
  • Պարբերաբար մասնակցել խմբակային մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև անհատական և խմբակային սուպերվիզիաներին:
  • Պահպանել անձնական և մասնագիտական զարգացումը, որպեսզի համապատասխանել փոփոխվող աշխատանքային պահանջներին: Մասնակցել վերապատրաստումներին և հետևողական լինել կազմակերպչական գործընթացներին, օրենսդրությանը և մասնագիտական պրակտիկայի կատարելագործմանը:
  • Պարբերաբար կապ պահպանել ծառայություններ մատուցողների հետ՝ ապահովելով ծառայությունների մատուցման համապատասխանությունն ընտանիքի զարգացման պլանով նախատեսված գործողություններին և նպատակներին:
  • Ջատագովել յուրաքանչյուր երեխայի կամ նրա ընտանիքի համար՝ վերջիններիս սոցիալական իրավունքներն պաշտպանելու կամ անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար:
  • Ներդրում ունենալ ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի կողմից ձեռնարկված համայնքի զարգացման գործում՝ մասնավորապես իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների, համայնքային ռեսուրսների մոբիլիզացիային ուղղված քայլերի և համայնքային գործընկերների ունակությունների ձևավորման միջոցով:
  • Աջակցել ընտանիքների ամրապնդման սոցիալական կենտրոնի համակարգողին՝ լավագույն փորձի և հուզիչ պատմությունների փաստաթղթավորման գործընթացում:
  • Պարբերաբար հետևել սոցիալական ոլորտի զարգացումներին, ինչպես նաև ազգային օրենսդրության փոփոխություններին, քաղաքականություններին, պրակտիկային, որոնք առնչվում են թիրախային խմբում գտնվող երեխաներին:

RequiredQualifications

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա սոցիալական աշխատանքի փորձ։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
  • Հաղորդակցության հմտություններ։
  • Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:

Benefits

Job URL: iJob.am - «Կոտայք» մասնաճյուղի ԸԱ սոցիալական կենտրոնի սոցիալական աշխատող @ SOS Children's Villages International

No comments:

Post a Comment