Monday, July 30, 2018

Job: Ավագ իրավաբան at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Aug-18 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
Բանկի կողմից իրականացվող գործունեության շրջանակներում հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացների նախաձեռնում և վարում, դատական և արտադատական ներկայացուցչության ապահովում, խնդրահարույց վարկառուների մասով ծրագրային մոտեցման ձևավորում, մշակում, համակարգում և իրանացում, Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում ներկայացուցչության ապահովում, բանկի շահերի ներկայացում վարչական լսումներին, այլ պետական մարմիններում, դատավարական գործընթացներում փաստաբանական հարցումների հետ կապված աշխատանքների իրականացում, խնդրահարույց վարկերի վերադարձման իրավական գործընթացների վերաբերյալ հաշվետվություների կազմման ապահովոՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Վարչաիրավական և դատական պրակտիկայի բաժին, Իրավաբանական ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ` Ավագ իրավաբան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Գործել Իրավաբանական ծառայության Վարչաիրավական և Դատական պրակտիկայի բաժնի ղեկավարի անմիջական հսկողության ներքո և վերջինիս հանձնարարականներին համապատասխան
-Կատարել Իրավաբանական ծառայության Տնօրենի հանձնարարականները, հաշվետու և պատասխանատու լինել դրանց նկատմամբ
-Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, բանկի դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում
-Ապահովել ներգրավվածություն և անմիջական մասնակցություն վարչական վարույթներում և/կամ դատավարություններում` բոլոր ատյանների դատարաններում
-Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով
-Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ
-Իրականացնել իրավական բնույթի հարցերի կարգավորում Բանկի ընթացիկ և մշտական հանձնաժողովների կամ կոլեգիալ մարմինների կազմում ընդգրկվելու դեպքում՝ կախված համապատասխան մարմնի գործառույթների նպատակներից
-Մասնակցել է ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում
-Իրականացնել անիմիջական ղեկավարի և իրավական գծով տնօրենի այլ հանձնարարականներ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում
-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում` ներառյալ գործնական իրավական գործընթացներում, վարչական և դատական վարույթներում
-Microsoft Office-ի և Outlook համակարգի գերազանց իմացություն
-ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և բանկային օրենսդրության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ
-Փաստաբանական որակավորում
-Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Թիմային աշխատանքի ունակություններ, թիմային աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-Ճնշման տակ աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, բարդ իրավիճակիներին լուծումներ տալու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Ավագ իրավաբան @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment