Saturday, July 7, 2018

Job: Ինովացիաների և թվայնացման գծո�� տնօրեն at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Ինժեներական, Տեխնոլոգիական

Type: Լրիվ դրույք

Deadline: 07-Jul-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ` Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն
ՎԱՅՐԸ` Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
•հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությանն անհրաժեշտ է փորձառու, հեռատես, դինամիկ, նպատակասլաց և մոտիվացված մասնագետ՝ Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Թեկնածուն պետք է ունենա նորարար մտածելակերպ, առաջնորդելու զարգացած հմտություններ: Հիմնական պարտականությունների շրջանակը ներառում է հետևյալը. թվային լուծումների, նորարար պրոդուկտների և բիզնես-գործընթացների մշակում, ներդնում ու կիրառում, նոր բիզնես-գաղափարների և հնարավորությունների ուսումնասիրություն:

Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը մշակում է բանկի նորարարացման և թվայնացման ռազմավարությունը, ապահովում է նորարարացման նպատակների և ծրագրերի համապատասխանեցումը բանկի ընդհանուր ռազմավարությանն ու զարգացման ուղղություններին և թվային տեխնոլոգիաների ներդնումը բանկի գործունեության բոլոր ոլորտներում:

Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը ղեկավարելու է հետևյալ գործառույթներն իրականացնող թիմերը.
•Ինովացիոն կենտրոն (նոր բիզնես-գաղափարների և հնարավորությունների ուսումնասիրություն)
•Ծրագրի համակարգում և մոնիթորինգ
•Թվային լուծումների ներդնում և տրամադրում
•Նոր պրոդուկտների, բիզնես-գործընթացների և կառավարման համակարգերի մշակում և ներդրում
•Տվյալների կառավարման կարողության զարգացում
•Գաղափարների կառավարում և գործընթացների, պրոդուկտների, ծառայությունների ու համակարգերի բարելավում
Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը հաշվետու է լինելու Բանկի գլխավոր տնօրենին, պատասխանատու է լինելու տեխնոլոգիական տեսլականի իրագործման և իր գործունեության ընթացքն ու արդյունքները Բանկի վերին օղակի ղեկավարների, այդ թվում՝ տնօրենների խորհրդի նախագահի համար տեսանելի դարձնելու համար:

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային, բանկի վարձատրության «M/P» սանդղակին (2,000,000-ից 4,000,000 ՀՀ դրամ) համապատասխան
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Մշակել բանկի նորարարացման և թվայնացման ռազմավարությունը, ծարագրերը և բյուջեն, համապատասխանեցնել նորարարացման և թվայնացման նախաձեռնությունները բանկի ռազմավարությանն ու բիզնես-նպատակներին
-Ներդնել կանխատեսելի, թափանցիկ, լայնածավալ և ճկուն կառուցվածք և գործընթացներ, որոնք թույլ կտան կառավարել նորարարությունների ներդրման և ծրագրերի կառավարման բոլոր փուլերը՝ խնդրի սահմանումից և գաղափարների գեներացումից մինչև հայեցակարգերի և ծրագրերի իրականացում ու համապատասխան հաշվետվությունների ներկայացում
-Հայեցակարգի ապացույցի (POC) և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության միջոցով բացահայտել և ուսումնասիրել նոր բիզնես-գաղափարներ և հնարավորություններ՝ տեխնոլոգիապես հագեցած նորարարությունների ներդրման նպատակով
-Ներդնել և կիրառել նոր բանկային տեխնոլոգիաներ և թվային լուծումներ՝ ապահովելով բանկի թվայնացումը՝ տարբեր ոլորտների մասնագետներից բաղկացած թիմերի հետ համատեղ
-Մշակել և ներդնել վաճառքի պատրաստ վերջնական նոր պրոդուկտներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ՝ տարբեր ոլորտների մասնագետներից բաղկացած թիմերի հետ համատեղ
-Մշակել և ներդնել բիզնես-գործընթացներ, կառավարման համակարգեր, կանոնակարգեր և քաղաքականություններ
-Զարգացնել բանկի կարողությունները տվյալների կառավարման ոլորտում՝ դիտարկելով տվյալները որպես բիզնեսի զարգացումն ապահովող նոր ակտիվ
-Ներդնել գաղափարների վարման և բարելավումների կառավարման արդյունավետ համակարգ
-Գնահատել մշակելու/համագործակցելու/գնելու հնարավորությունները, մասնակցել մատակարարերի ընտրության և նոր թվային լուծումների ու ծրագրային ապահովման ձեռքբերման գործընթացներին, կառավարել ծառայությունների և տեխնոլոգիաների` ռազմավարական կարևորություն ներկայացնող մատակարարների հետ հարաբերությունները, ամրապնդել ներքին և արտաքին գործընկերների հետ հարաբերությունները
-Սահմանել ինովացիոն գործունեության չափանիշներն ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել առաջարկներ նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և հնարավոր բարելավումների մասին
-Կազմակերպել և ղեկավարել Ծրագրավորման և թվայնացման դեպարտամենտի և Թվայնացման կենտրոնի աշխատանքները, բաշխել ռեսուրսները, թիմի աշխատանքը և կարողություններն ըստ ընկերության կարիքների և տեխնիկական պահանջների՝ ապահովելով թիմի արդյունավետ գործունեությունը

RequiredQualifications
-Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության, տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում)
-Առնվազն 5 տարվա փորձ նորարարացման և թվայնացման գծով ղեկավարի պաշտոնում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
-Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ բանկային գործունեություն, ՏՏ կամ հեռահաղորդակցություն
-Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
-Առաջնորդելու և որոշումներ կայացնելու զարգացած հմտություններ
-Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
-Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
-Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
-Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու գերազանց հմտություններ
-Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
-Լարված աշխատելու, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Նվիրվածություն աշխատանքին և բանկի բոլոր ստորաբաժանումներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և աջակցելու մեծ ձգտում

Benefits

Job URL: iJob.am - Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment