Wednesday, April 22, 2020

Job: Փոխտնօրենի գործավար-օգնական at ԴԱՎԻՍՈՒՐ ՍՊԸ Company

Location: Yerevan, Armenia

Category: Administrative/office-work

Type: Full time

Deadline: 22-May-20 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  • Վարել փոխտնօրենի ժամանակացույցը և աջակցել կազմակերպության անձնակազմին վարչական հարցերում
  • Կազմակերպել հանդիպումներ, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին
  • Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված բոլոր հանձնարարականների կատարման ընթացքին
  • Վարել կազմակերպության թղթաբանությունը (էլեկտրոնային և թղթային) և ապահովել սահմանված կարգով փաստաթղթերի գրանցումը, բաշխումն ու արխիվացումը 
  • Կազմակերպել կազմակերպության գործունեության շրջանակներում պատրաստվող պայմանագրերի, առաջարկների և այլ փաստաթղթերի խմբագրումը և հետևել պայմանագրերի ստորագրման ընթացքին 
  • Ապահովել նյութերի, ծրագրերի, հետազոտությունների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատշաճ ձևաչափով կազմումը և ներկայացումը հասցեատերերին
  • Պատասխանել հեռախոսազանգերին, ընդունել հաղորդագրություններ և վերահասցեագրել նամակագրությունը համապատասխան անձանց
  • Կազմակերպել փոխտնօրենի գործուղումները, այդ թվում՝ անհրաժեշտ ամրագրումները և մուտքի արտոնագրի ստացումը
  • Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ և աջակցել կազմակերպության անձնակազմին այլ հարցերում

RequiredQualifications

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչարարության ոլորտում  
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Խիստ բնավորություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն
  • MS Office (MS Word, Excel, Power Point, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Փոխտնօրենի գործավար-օգնական @ ԴԱՎԻՍՈՒՐ ՍՊԸ

No comments:

Post a Comment