Wednesday, February 28, 2018

Job: Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 11-Mar-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Ամերիաբանկ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մենք կերտում ենք ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիներն ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով: Ամերիաբանկը ջանում է մշտապես հանդես գալ նորարար և էվոլյուցիոն գաղափարներով՝ առաջարկելով լավագույն ֆինանսական լուծումները շուկայում: Ամերիաբանկ ՓԲԸ-ն փնտրում է հեռատես, դինամիկ, աշխատանքում գերազանց արդյունք ապահովելու ունակություն, ինչպես նաև նորարար և ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող անձ՝ Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար: Թեկնածուն պատասխանատու է լինելու ներքին գործընթացները կազմակերպելու, ենթակառուցվածքը զարգացնելու և ընկերության գործարար առաքելությունը հաջողությամբ իրագործելու համար: Որպես ղեկավար՝ Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը պատասխանատու է լինելու նոր գաղափարների, նորարարությունների և տեխնոլոգիաների ռազմավարության մշակման և կառավարման, ինչպես նաև ողջ կազմակերպությունում դրանց ներդրման և իրականացման համար: Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը պետք է ուսումնասիրի կազմակերպության կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները և կազմակերպության միջոցներն արդյունավետ կերպով ծառայեցնի սահմանված նպատակների իրագործմանը: Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը պատասխանատու է տեխնոլոգիական ռազմավարության կատարելագործման համար, որը պետք է համահունչ լինի ընկերության նորարարական տեսլականին և ռազմավարությանը: Թեկնածուն պետք է արդյունավետ կերպով իրականացնի մեծածավալ ու բարդ ռազմավարական ծրագրեր և ղեկավարությանը ներկայացնի հստակ ու իրագործելի առաջարկություններ:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ղեկավարություն

ՊԱՇՏՈՆԸ` Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ. ք. Երևան

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: Ամերիաբանկ ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Մշակել, ներկայացնել և ներդնել ՏՏ նորարար ռազմավարական ծրագիր
-Մշակել ընկերության տեխնոլոգիական ռազմավարությունը
-Ապահովել ընկերության գործունեության թվայնացումը
-Մշակել գործունեության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր՝ կանխատեսելով ապագա միտումները
-Ղեկավարել գործունեության ռազմավարական և տնտեսական հիմնավորվածության վերլուծությունները, ինչպես նաև վերլուծել ներդրումների եկամտաբերությունը՝ գնահատելու համար ՏՏ գծով ծախսերը
-Ապահովել ՏՏ վարչության աշխատանքների համապատասխանությունը այլ ստորաբաժանումների կարիքներին և Խմբի գործարար ու նորարարական ծրագրերին
-Օպտիմալացնել և կառավարել տեխնոլոգիական ցանցը՝ ապահովելով բարձր արդյունավետություն, բավարար կայունություն և ծախսերի արդյունավետ կառավարում
-Ներկայացնել ընկերության տեխնոլոգիական ռազմավարությունը գործընկերներին, ղեկավարությանն ու ներդրողներին
-Որպես բարձր օղակի ղեկավարության անդամ՝ մասնակցել կառավարման և վերահսկման գործընթացների մշակմանը և ապահովել սահմանված նպատակների իրականացումը, ռիսկերի պատշաճ կառավարումը, ընկերության ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը մասնավորապես ՏՏ վարչության աշխատանքներում
-Համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ, գնահատել առկա տեխնոլոգիաներն ու լուծումները և առաջարկել նոր տեխնոլոգիաներ ու լուծումներ, որոնք թույլ կտան բավարարել գործառնությունների կազմակերպման ոլորտում ընկերության կարիքները

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն գործարար վարչարարության, ինֆորմատիկայի, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում
-Խոր գործնական գիտելիքներ և առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում, որից 7-ը՝ ՏՏ ադմինիստրավորման ոլորտին առնչվող ղեկավար պաշտոնում
-Ռազմավարական մտածելակերպ և ՏՏ զարգացման միտումները կանխատեսելու ունակություն
-Ձեռնարկատիրական զարգացած հմտություններ և հուզական բանականություն
-Սովորելու ունակություն և ձգտում, անորոշ իրավիճակներում, արագ և մշտապես փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու և հաջողության հասնելու ունակություն
-Լարված պայմաններում աշխատելու զարգացած հմտություններ, սեղմ ժամկետներ պահպանելու և խնդիրների հրատապությունն ընկալելու ունակություն
-Զարգացող տեխնիկական ոլորտների գերազանց իմացություն, առկա տեխնոլոգիական միտումների լավ իմացություն, տեխնոլոգիական զարգացման հիմքում ընկած գործընթացների և տեխնոլոգիաների խոր ըմբռնում
-Ստեղծագործ միտք, նորարար լուծումներ փնտրելու և հստակ որոշումներ կայացնելու ունակություն
-Գործարար զարգացման սկզբունքների լավ իմացություն
-Ռազմավարական և/կամ տեխնոլոգիական նախագծերն ինքնուրույն կառավարելու զարգացած հմտություն
-Նախագծերի կառավարման զարգացած հմտություններ. PMBoK, PRINCE2, MSF, P2M չափանիշների իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Տեղեկատվության անվտանգության չափանիշների և կանոնների ու ռիսկերի կառավարման գործիքների իմացություն
-Մեծ փորձ ՏՏ լուծումների մշակման և իրականացման ոլորտում
-Վերլուծության, գնահատման և խնդիրների լուծման ունակություններ
-Առաջնորդելու ակներև ձիրք
-Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ, ներկայացուցչական և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ
-Քանակական և որակական վերլուծությունների իրականացման զարգացած հմտություններ, խնդիրներն ըստ առաջնահերթության դասակարգելու, կարևոր եզրահանգումներ անելու և ռազմավարական առաջարկություններ ձևավորելու ունակություն
-Ինքնամոտիվացման և ինքնակազմակերպման բացառիկ ունակություններ
-Ուշադրություն մանրուքների հանդեպ
-Թիմային և համագործակցությանն ուղղված միջավայրում մոտիվացնելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment