Friday, February 23, 2018

Job: Հաճախո��դների ներգրավման գծով մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 08-Mar-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Աշխատակցի հիմնական պարտականությունն է մշակել և անընդմեջ թարմացնել պոտենցիալ հաճախորդների բազաները և մասնակցել թիրախային խմբերի կարիքների բացահայտմանը, կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները, կազմել հաճախորդների ներգրավման թիմի զեկույցները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` Ամերիաբանկ ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Զարգացման դեպարտամենտ

ՊԱՇՏՈՆԸ` Հաճախորդների ներգրավման գծով մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
"Ամերիաբանկ" ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Մշակել և անընդմեջ թարմացնել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազան և առաջարկել պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու արդյունավետ միջոցներ
-Օգտվելով ներքին և արտաքին տեղեկատվական աղբյուրներից` հավաքագրել հաճախորդների և նրանց գործունեության մասին հավելյալ տեղեկություններ, ճշգրտել «սև ցուցակ» տվյալների բազայում ընդգրկված հաճախորդների ցանկերի հետ
-Պատրաստել ու կազմել համապատասխան ներկայացուցչական և վաճառքի խթանման համար նախատեսված նյութեր, ներառյալ տպագրական նյութեր, հաճախորդներին ուղղված նամակներ և նամակ-առաջարկներ, PPT և այլ անհրաժեշտ նյութեր
-Հաճախորդների ներգրավման նպատակով անցկացնել հանդիպումներ, այցելություններ, ներկայացնել Բանկը և Բանկի ծառայությունները, տրամադրել Բանկի վերաբերյալ անհրաժեշտ մանրամասն տեղեկատվություն` հետագա համագործակցության նպատակով, վաճառել Բանկի ծառայությունները
-Ապահովել տարեկան պլանով նախատեսված նոր հաճախորդների ներգրավման ծավալը
-Աջակցել ներգրաված հաճախորդների և Բանկի միջև երկարաժամկետ համագործակցության կայացմանը
-Ըստ անհրաժեշտության կազմակերպել կորպորատիվ հաճախորդների հետ առնչվող միջոցառումներ, Բանկի նշանակալից նորությունների տրամադրում, որոնք կարող են հետաքրքրել տվյալ հաճախորդին, կորպորատիվ հուշանվերներ և այլն
-Կազմել և ներկայացնել Հաճախորդների ներգրավման թիմի կողմից կատարված աշխատանքի ամսական հաշվետվությունները և զեկույցները
-Կատարել հաճախորդների ներգրավման ընթացակարգով նախատեսված և ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված այլ գործառույթներ

RequiredQualifications
-Բարձրագույն մասնագիտական կրթություն /տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ/
-1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի խթանման կամ հաճախորդների հետ աշխատանքի ոլորտում, ցանկալի է ֆինանսական և/կամ խորհրդատվական բնագավառում
-Microsoft Office PPT ծրագրով նյութեր պատրաստելու և ներկայացնելու հմտություններ
-Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ
-ՀՀ Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հաղորդակցվելու գերազանց կարողություն
-Արդյունավետ բանակցություններ վարելու ձիրք
-Անալիտիկ և ճկուն մտածելակերպ
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
-Թիմում աշխատելու հմտություն և համագործակցելու ունակություն
-Բազմախնդիր, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Հաճախորդների ներգրավման գծով մասնագետ @ Ameriabank CJSC