Thursday, January 30, 2020

Job: Գոր��առնական ռիսկերի ծառայ��ւթյան մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 09-Feb-20 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
Գործառնական ռիսկերի ծառայության մասնագետն իրականացնում է գործառնական (ներառյալ բանկային ՏՏ համակարգերի) ռիսկերի կառավարում՝ գնահատում, վերլուծություն, կարգաբերում, մոնիթորինգ և հաշվետվությունների մշակում:

Ստորաբաժանում` Գործառնական ռիսկերի ծառայություն
Աշխատանքի վայր` Երևան
Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ` 09/02/2020

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Բանկի բիզնես-գործընթացների, պրոդուկտների և ՏՏ համակարգերի գործառնական ռիսկերի վերլուծություն և գնահատում, գործընթացների և համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգ
-Գործառնական և ՏՏ ռիսկերի նվազեցման գործողությունների և վերահսկման մեխանիզմների ներդրում և մոնիթորինգ
-Գործառնական և ՏՏ ռիսկերի քանակական և որակական վերլուծություն, գնահատում
-Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն
-Գործառնական սահմանաչափերի, իրավասությունների համակարգի մշակում և վարում
-Ռիսկերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում, համապատասխան գործիքների մշակում
-Կատարել այլ աշխատանքներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կապված ռիսկերի կառավարման և ստորաբաժանման գործառույթների հետ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, ՏՏ/տեխնիկական, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
-Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ, նախապատվությունը տրվում է ռիսկերի կառավարման և/կամ բանկային տեխնոլոգիաների մշակման, ՏՏ/ՏՏ անվտանգության բնագավառներին
-Microsoft Office փաթեթի (Excel, Word, Outlook) և ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացություն
-Ծրագրեր կազմելու, իրականացնելու հմտություն, վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
-Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն
-Հաղորդակցվելու հմտություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Ստեղծագործ մտածելակերպ, խորհրդատվական հմտություններ
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն

Benefits

Job URL: iJob.am - Գործառնական ռիսկերի ծառայության մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment