Thursday, June 27, 2019

Job: Մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասն��գետ at EvocaBank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 20-Jul-19 12:00:00 AM

Salary: Մրցակցային

Description
Գլխամասային գրասենյակ, ք.Երևան, Հանրապետության 44/2:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html

Responsibilities
-Իրականացնում է կադրերի հավաքագրումը` կազմակերպում է մրցույթներ, տարածում հայտարարություններ, անցկացնում հարցազրույցներ, թեստավորումներ և ամփոփում արդյունքները
-Իրականացնում է ընտրված աշխատակցի կողմնորոշման ծրագիրը և ակտիվորեն մասնակցում աշխատակցի ադապտացման կազմակերպմանը
-Բանկի ստորաբաժանումների հետ համատեղ կազմում է աշխատատեղերի նկարագրություն և կոմպետենցիաների քարտեզը
-Կատարում է ոլորտում աշխատանքի շուկայի տվյալների ուսումնասիրում
-Մասնակցում է աշխատակիցների կատարողականի կառավարման և խրախուսման համակարգերի մշակմանը
-Մշակում է աշխատակցի գնահատման մեթոդները և վերահսկում աշխատակիցների գնահատման ընթացքը, մշակում ստացված տվյալները, ամփոփում և աշխատակիցների գնահատման արդյունքների մասին ներկայացնում հաշվետվություններ
-Մասնակցում է աշխատակիցների սոցիալական կամ ապահովագրական փաթեթների ծրագրերի կազմակերպմանը
-Կազմում է աշխատանքային պայմանագրեր, անձնակազմի գծով հրամաններ, կարգադրություններ և այլ պաշտոնական գրություններ
-Կատարում է աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման կարիքների բացահայտում, կազմակերպում ներքին և արտաքին վերապատրաստումներ, կազմակերպում աշխատակիցների փորձի փոխանակում և գնահատում դասընթացների արդյունավետությունը
-Իրականացնում է Բանկի կորպորատիվ արժեքների և մշակույթի տարածում, կազմակերպում թիմային միջոցառումներ, աշխատանքներ տանում ներքին հաղորդակցման բարելավման ուղղությամբ
-Կատարում է Բաժնի գործառույթներին առնչվող այլ հանձնարականներ

RequiredQualifications
-Բարձրագույն մասնագիտական կրթություն, MBA ցանկալի է
-Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
-Միջազգային կրթությունը կամ որակավորումները կդիտվեն որպես առավելություն
-Աշխատանքային օրենսգրքի իմացություն, ՄՌԿ առնչվող որոշումների մասին տեղեկացվածություն
-Աշխատատեղի նկարագրերի և աշխատանքային հայտարարությունների կազմման կարողություն, հայտարարությունների թիրախային աղբյուրների որոշման, հարցազրույցների վարման տեխնիկաների տիրապետում
-ՄՌԿ գործընթացների լիարժեք տիրապետում, ավանդական և նորագույն գործիքների, թվային և գլոբալ թրենդերի տիրապետում
-Անձնակազմի կատարողականի կառավարման, գնահատման և խրախուսման մեթոդների տեխնիկական իմացություն
-Ձգտում նորամուծությունների և out-of-box լուծումների հանդեպ
-MS Office, Internet-ի իմացություն
-Թիմային աշխատանքին միտվածություն
-Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների բանավոր և գրավոր ազատ տիրապետում

Benefits

Job URL: iJob.am - Մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ @ EvocaBank CJSC

No comments:

Post a Comment