Location: Yerevan, Armenia
Category: Հյուրանոցային ադմինիստրատոր
Type: Այլ
Deadline: 03-Jun-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
Տեղավորել կացարանի հյուրերին` գրանցելով նրանց և տրամադրելով սենյակներ, տալով սենյակների բանալիները, գրառումներ անելով զբաղեցրած սենյակների և հյուրերի հաշիվների վերաբերյալ, կատարելով և հաստատելով ամրագրումներ, ներկայացնելով հաշիվներ մեկնող հյուրերին և ստանալով վճարումները:
Responsibilities
-Հյուրերին ողջունել, գրանցել և սենյակներ տրամադրել:
-Ստուգել հյուրերի բանկային հաշիվը
-Հյուրերին տրամադրել ծառայությունների մասին խորհրդատվություն:
-Հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով ընդունել և հաստատել ամրագրումներ:
-Գրառումներ կատարել սենյակների առկայության և հյուրերի հաշիվների վերաբերյալ`ձեռքով կամ համակարգչի օգնությամբ:
-Հաշվարկել հաշիվները, հավաքել վճարումները և վճարել մնացորդը:
-Կատարել պարզ հաշվապահահական գործողություններ, ինչպիսին է կանխիկ հաշիվների բալանսավորումը:
-Տրամադրել սենյակի բանալիները և ուղեկցման հրահանգներ տալ դռնապան սպասավորներին:
-Վերանայել հաշիվներն ու վճարումները հյուրերի հետ նրանց կողմից սենյակները հանձնելու ժամանակ:
-Գրանցամատյանում գրառել սենյակների, սննդի, խմիչքի կամ հեռախոսի վճարումները:
-Ուղարկել և ստանալ հաղորդագրություններ հեռախոսի կամ հեռախոսային կոմուտատորի միջոցով:
-Հյուրերի խնդիրներ ունենալու դեպքում կապ հաստատել սենյակների սպասարկման կամ տեխսպասարկման աշխատակիցների հետ:
-Հյուրերի ցանկության դեպքում նրանց տրամադրել առավոտյան արթնացնելու ծառայություններ:
-Հյուրերի բողոքներն ու այլ նշումները ներկայացնել ղեկավարությանը:
-Ունենալ թարմ տեղեկատվություն հաստատության բոլոր ծառայությունների վերաբերյալ հյուրերի բոլոր հարցերին պատշաճ կերպով պատասխանելու համար:
RequiredQualifications
-Հաճախորդների անհատական սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է սկզբունքների և գործընթացների իմացություն: Սա ներառում է հաճախորդների կարիքների գնահատում, ծառայությունների որակի չափանիշների բավարարում և հաճախորդների գոհունակության գնահատում:
-Գործավարություն- Վարչարարման և գործավարման ընթացակարգերի և համակարգերի իմացություն, ինչպիսիք են տեքստերի հավաքումը, փաստաթղթերի և գրառումների պահպանումը, սղագրությունը և տառադարձումը, ձևաթղթերի մշակումը և գրասենյակային այլ ընթացակարգեր և տերմինաբանություն: Ապրանքատեսակների կամ ծառայությունների ցուցադրման, խթանման և վաճառքի համար անհրաժեշտ սկզբունքների և մեթոդների իմացություն: Սա ներառում է մարկետինգի ռազմավարություն և մարտավարություն, ապրանքի ցուցադրում, իրացման մեթոդներ և վաճառքի վերահսկման համակարգեր:
-Ակտիվ լսելու ունակություն. համակ ուշադրությամբ լսել ուրիշներին` փորձելով հասկանալ նրանց ասածները, հարցերը տալ պատշաճ կերպով և չընդհատել խոսելու ընթացքում:
-Օտար լեզու. արդյունավետ կերպով հաղորդակցվել օտար լեզվով(զբոսաշրջության բնագավառում ամենից հաճախ սովորաբար կիրառվում է անգլերենը:)
-Թիմային աշխատանք. կոորդինացնել գործողությունները և համագործակցել գործընկերների հետ խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու կամ նպատակներին հասնելու համար:
-Կողմնորոշում դեպի սպասարկումը. ակտիվ կերպով մարդկանց օգնելու ունակություն
-Համակարգչային և ինտերնետային հիմնական գիտելիքներ- հաճախ կիրառվող համակարգչային ծրագրերի` Microsoft Word, Excel, and Power Point-ի իմացություն, ինչպես նաև բավականաչափ գիտելիքներ ինտերնետի օգնությամբ տեղեկատվություն փնտրելու համար:
Benefits
Job URL: iJob.am - Ընդունարանի աշխատակից @ Multi Grand Hotel
No comments:
Post a Comment