Monday, May 27, 2019

Job: Ամեր��ա Սերունդ 11 at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Ուսուցում/Վերապատրաստում

Deadline: 02-Jun-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` "ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Ամերիա Սերունդ 11
ՎԱՅՐԸ` ՀՀ, Երևան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 3 (երեք) ամիս
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` լրիվ աշխատանքային օր

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եռամսյա բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում` թափուր հաստիքի առկայության դեպքում:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցում են պրակտիկ գիտելիքներ և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձը: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը: Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նորագույն տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ

Responsibilities
-N/A

RequiredQualifications
-Եթե Դուք.
-20-27 տարեկան ԵՐԻՏԱՍԱՐԴ եք
-ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` պատրաստակամ եք հաղթահարել նոր մարտահրավերներ Ամերիաբանկի թիմի հետ
-Ունեք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում համապատասխան համալսարանների շրջանավարտ եք
-ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
-ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող, նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
-ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք աշխատել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի և սեռի ներկայացուցիչների հետ
-ապա ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ ծրագիրը հենց Ձեզ համար է

Benefits

Job URL: iJob.am - Ամերիա Սերունդ 11 @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment