Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 04-Apr-19 12:00:00 AM
Salary: N/A
Description
«Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունը գլխավոր հաշվապահի տեղակալի թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով աշխատանքի է հրավիրում մինչև 50 տարեկան, համապատասխան բարձրագույն կրթությամբ անձանց:
Responsibilities
- Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հաշվառման գծով զբաղված հաշվապահների աշխատանքների կանոնակարգում և հսկում,
-աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով զբաղված հաշվապահների աշխատանքների կանոնակարգում և հսկում,
-եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների և վիճակագրական հաշվետվությունների ստուգում,
-ընկերության կողմից ստացված և մատուցված ծառայությունները հաշվառող հաշվապահի աշխատանքների կանոնակարգում և հսկողություն,
-պատրաստի արտադրանքի իրացումների և վերադարձի գծով զբաղված հաշվապահների աշխատանքների կանոնակարգում և հսկում,
-գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
-բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
-ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ ֆինանսական հսկողություն,
-ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն,
-ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գծով ստացվելիք փոխհատուցման գումարների հաշվառում,
-ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների կազմում և ներկայացում,
-ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես հարկային օրենսդրության մեկնաբանություններ,
-ղեկավարության և գլխավոր հաշվապահի կողմից տրվող այլ առաջադրանքների կատարում:
RequiredQualifications
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի հաստիքում,
-ՀՀ հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն,
-Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
-1C, MS Office գերազանց իմացություն,
-Հաշվապահի կամ աուդիտորական որակավորման վկայականի առկայությունը ցանկալի է:
Benefits
Job URL: iJob.am - Գլխավոր հաշվապահի տեղակալ @ Grand Candy LLC
No comments:
Post a Comment