Tuesday, March 5, 2019

Job: Ավագ իրավախորհրդատու (դատական պաշտպանու��յան գծով) at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 06-Mar-19 12:00:00 AM

Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ավագ իրավախորհրդատու (դատական պաշտպանության գծով)

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Բանկի կողմից պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական հայցերի, հակընդդեմ հայցերի, հայցերի պատասխանների սնանկության դիմումների կազմում և վերջիններիս ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և կազմում,
-Պարտքի բռնագանձման, վտարման, պարտապանների գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ քաղաքացիական գործերով և սնանկության գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (բողոքների պատասխանների) ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
-Դատական պաշտպանության վերաբերյալ գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկի ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում,
-Խոշոր կորպորատիվ հաճախորդների մասնակցությամբ դատական գործերի վարում ընդհանուր իրավասության (ֆինանսական արբիտրաժ), վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում,
-Բանկի կողմից ներկայացվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում սնանկության գործերով պահանջների, ընթացիք միջնորդությունների, կատարողական թերթի դիմումների, դրանց լիազորագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
-Բանկի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխանների, սնանկության գործով առարկությունների, ընթացիք միջնորդությունների, հայցի ապահովումը վերացնելու կատարողական թերթերի, դրանց լիազորագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
-Մասնակցության ապահովում վարույթն իրականացնող մարմնի կանչով քննչական գործողություններին և դատական նիստերին,
-Դատական պաշտպանության հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում

RequiredQualifications
-Բարձրագույն իրավաբանական,
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ (նախընտրելի է բանկերում և վարկային կազմակերպություններում՝ դատական ներկայացուցչության ուղղվածությամբ),
-ՀՀ փաստաբանի որակավորումը ցանկալի է,
-MS Office-ի իմացություն,
-ՀՀ գործող օրենսդրության, այդ թվում քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև դատավարական իրավունքի և մարտավարության գերազանց իմացություն,
-Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

Benefits

Job URL: iJob.am - Ավագ իրավախորհրդատու (դատական պաշտպանության գծով) @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment