Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 10-Nov-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ֆինանսական և գործառնական դեպարտամենտ, Վարկային և քարտային գործառնությունների հաշվառման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Ավագ Մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Մանրածախ վարկավորման պայմանագրերի ծրագրային և թղթային փաթեթների և վարկավորման գործընթացի հետ կապված այլ տիպի փաստաթղթերի կազմում
Responsibilities
-Իրականացնել վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների, ֆակտորինգի, լիզինգի, ակրեդիտիվի պայմանագրերի և դրանց ապահովման միջոց հանդիսացող գրավների, երաշխավորությունների պայմանագրերի հաստատում "ՀԾ գործառնական օր" համակարգում՝ հաճախորդի կողմից ստորագրված պայմանագրերի և իրավասու անձի որոշման պայմանների հիման վրա
-Իրականացնել վարկերի, օվերդրաֆտների, ակրեդիտիվների, երաշխիքների, ֆակտորինգի, լիզինգի և այլ վարկային պրոդուկտների գծով վարկային պրոդուկտների պայմանների վերանայման արդյունքում համապատասխան փոփոխությունների հաստատում "ՀԾ գործառնական օր" համակարգում
-Իրականացնել վարկային գործիքների հետ կապված այլ հաշվապահական ձևակերպումներ, այդ թվում իրականացնել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, բանկի իրավասու մարմնի որոշման, դատական ակտերի որոշման հիմքով վարկային գործիքների գծով վերահաշվարկերի, զիջումների և համապատասխան հաշվապահական ձևակերպումներ
-Ուղղել ծրագրային և/կամ մարդկային գործոնի ազդեցության հետևանքով տեղի ունեցած սխալները
-Իրականացնել վարկային գործիքների մարումից հետո դրանց ապահովման միջոցների՝ գրավների և երաշխավորության մոնիտորինգ և փակում "ՀԾ գործառնական օր" համակարգում
-Մասնակցել ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ բաժնի ընթացիկ աշխատանքների կազմակերպման, ծրագրման, ղեկավարման և վերահսկման գործընթացներին, անհրաժեշտության դեպքում օժանդակել ստորաբաժանման աշխատակիցների աշխատանքներին, համակարգել ընթացիկ աշխատանքները
RequiredQualifications
Բարձրագույն կրթություն
1-2 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում
Բանկային գործառնությունների իմացություն
MS Office փաթեթի, Excel, Outlook, AS Bank և CRM համակարգերի գերազանց իմացություն
Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն
Պատրաստակամություն, կոկիկություն, հետևողականություն, համակարգված աշխատելու ունակություն
Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
Պատասխանատվության բարձր զգացում, թիմում աշխատելու կարողություն
Benefits
Job URL: iJob.am - Վարկային և քարտային գործառնությունների հաշվառման խմբի ավագ մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment