Friday, April 5, 2019

Job: Social Worker of CVP Kotayk at SOS Children's Villages International Company

Location: Kotayk Region, Armenia

Category: General/professional/Other services

Type: Full time

Deadline: 05-May-19 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  • Սերտ համագործակցելով բազմամասնագիտական թիմի հետ և օգտագործելով սոցիալական աշխատանքի մեթոդներ, իրականացնել երեխաների և ընտանիքների բազմակողմանի գնահատում՝ նրանց կարիքները, ինչպես նաև ուժեղ կողմերը հայտնաբերելու և համարժեք ծառայություններ սահմանելու համար:
  • Երեխայի՝ իր կենսաբանական ընտանիքի հետ, հետագա վերամիավորման, ինչպես նաև երեխայի՝ որպես անհատ ձևավորման նպատակով, ակտիվորեն համագործակցել երեխաների կենսաբանական հարազատների հետ՝ ապահովելով սերտ և կառուցողական հարաբերություններ։
  • Ուսումնասիրել ՍՕՍ մանկական գյուղ ընդունվելիք երեխաների կարիքները,  առանձնահատկությունները և համապատասխանելիությունը հիմնադրամի կողմից սահմանված ընտանեկան տիպի խնամքի չափորոշիչներին՝ հիմնվելով համապատասխան ներքին և իրավական փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության պահանջների վրա։
  • Բազմամասնագիտական թիմի, համայնքային համապատասխան կառույցների, ծնողների/խնամակալների և երեխաների ակտիվ մասնակցությամբ, մշակել երեխայի զարգացման պլաններ:
  • Համագործակցելով այլ կառույցների հետ, կազմակերպել, ապահովել և համակարգել երեխայի զարգացման պլաններով նախատեսված ծառայությունների մատուցումը։
  • Երեխաների զարգացման պլանների իրականացման ողջ ընթացքում, մշտապես կապ պահպանել նրանց ընտանիքների հետ՝ հեռախոսազանգերի, տնայցերի և հանդիպումների միջոցով, ինչպես նաև ստեղծել բարենպաստ նախապայմաններ՝ վերամիավորման համար:
  • Հիմնվելով ազգային օրենսդրության և/կամ ՍՕՍ ՄԳ միջազգային կազմակերպության ուղեցույցների պահանջների վրա, պատշաճ կերպով փաստաթղթավորել դեպքի վարման բոլոր փուլերի ընթացքում իրականացված երեխային/ընտանիքին առընչվող գործողությունները և միջամտությունները՝ կիրառելով տեղեկատվության հավաքագրման մեթոդներ և գործիքներ:
  • Ընտանեկան տիպի խնամքի բազա մշտապես մուտքագրել տվյալներ՝ ապահովելով վերջիններիս որակը, և օգտագործել զեկույցներն ու մուտքագրված տվյալները՝ երեխաների անհատական զարգացումը վերահսկելու նպատակով: Անմիջական ղեկավարին ապահովել արդի պահանջների վերաբերյալ նոր տեղեկատվությամբ, ինչպիսիք են նոր զեկույցները, երեխաների իրավունքների պաշտպանության կամ սոցիալական այլ ոլորտներին առընչվող իրավական դաշտի փոփոխությունները:
  • Անմիջական ղեկավարի պահանջով՝ ազգային օրենսդրությանը համապատասխան, երեխաների պաշտպանության պետական հաստատություններին մշտապես տեղեկացնել դեպքերի վարման ընթացքի վերաբերյալ:
  • Եռամսյակային կտրվածքով, անմիջական ղեկավարին տրամադրել հաշվետվություն՝ իրականացված աշխատանքների և ձեռքբերումների վերաբերյալ։
  • Պարբերաբար մասնակցել խմբակային մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև անհատական և խմբակային սուպերվիզիաներին:
  • Պահպանել անձնական և մասնագիտական զարգացումը, որպեսզի համապատասխանել փոփոխվող աշխատանքային պահանջներին: Մասնակցել վերապատրաստումներին և հետևողական լինել կազմակերպչական գործընթացներին, օրենսդրությանը և մասնագիտական պրակտիկայի կատարելագործմանը:
  • Ջատագովել յուրաքանչյուր երեխայի կամ նրա ընտանիքի համար՝ վերջիններիս սոցիալական իրավունքները պաշտպանելու կամ անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար:
  • Կազմակերպել համայնքային զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ հիմնելով երեխաների պաշտպանության ցանցեր, աշխատանքային խմբեր, ինչպես նաև մոբիլիզացնելով առկա համայնքային սոցիալական ռեսուրսները։
  • Պարբերաբար հետևել սոցիալական ոլորտի զարգացումներին, ինչպես նաև ազգային օրենսդրության փոփոխություններին, քաղաքականություններին, պրակտիկային, որոնք առնչվում են թիրախային խմբում գտնվող երեխաներին:

RequiredQualifications

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա սոցիալական աշխատանքի փորձ՝ մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների հետ աշխատելու փորձ։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պետական և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցային աշխատանքի հարուստ փորձ։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի և վերջինիս առնչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
  • Հաղորդակցության հմտություններ։
  • Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:

Benefits

Job URL: iJob.am - Social Worker of CVP Kotayk @ SOS Children's Villages International

No comments:

Post a Comment