Saturday, September 1, 2018

Job: Ծնողական կրթության ոլորտի փորձագետ-վերապատրաստող at Save the Children in Armenia Company

Location: Yerevan, Armenia

Category: Այլ

Type: Այլ

Deadline: 05-Sep-18 00:00:00

Salary: N/A

Description
Ծրագրի անվանումը․ «Սոցիալական աշխատանքի բարելավում և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների որակի բարձրացում»

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱԴՐԱՆՔ
Անվանում՝ Ծնողական կրթության ոլորտի փորձագետ-վերապատրաստող
Նախապատմություն և ընդհանուր նպատակներ
Սույն նախաձեռնությունն իրականացվում Է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի (15.7 միլիոն եվրո) մաս է կազմում, և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պատշտպանության ուժեղացմանը, մշակելով և կիրառելով օրենսդրական կարգավորումներ, մշտադիտարկման մեխանիզմներ, հանրային իրազեկում, ներառական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացում։
Ծրագրի 5․1 գործողության շրջանակներում (Համայնքային աջակցության կենտրոնները կարգավորող՝ միջազգային չափանիշներին համապատասխան իրավական դաշտի ձևավորում), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության հետ համատեղ իրականացնում են «Սոցիալական աշխատանքի բարելավում և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների որակի բարձրացում» ծրագիրը։
Ըստ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված երեխայի բարեկեցության ոլորտի նոր բարեփոխումների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և ՀՀ կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) ներքո գտնվող խնամքի հաստատությունների առնվազն 50%-ը պետք է վերակազմավորվեն և դառնան համայնքային աջակցության կենտրոններ, որն արտացոլված է 2017-2021թթ. երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագրում։ 2016 թ. Փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատել է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը», որը վերաբերում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորմանը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ըստ այդմ, 2016 և 2017 թվականներին վեց հատուկ դպրոցներ վերածվել են Սյունիքի եւ Լոռու մարզերի տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, իսկ 2018-ից նրանց միացել է Արմավիրի մարզը՝ իր երկու հատուկ դպրոցներով: Բացի այդ, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատության, Երևանի թիվ 2, Կապանի N1 գիշերային խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմավորմանը: Թեև նշված հաստատությունների մասնագետները անցել են որոշ վերապատրաստումներ, ըստ մի շարք փորձագետների, այնուամենայնիվ, նրանց անհրաժեշտ է գործուն աջակցություն՝ իրենց լիազորությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:
Նախաձեռնության ընդհանուր նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունների որակը՝ հզորացնելով սոցիալական աշխատողների և դեպք վարողների կարողությունները, վերապատրաստելով համայնքային աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմը` հիմք ընդունելով երեխայակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները։
Տեխնիկական առաջադրանքի նպատակ, խնդիրներ
Ուսումնասիրել Սյունիքի, Շիրակի, Լոռվա և Երևանի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, հոգեբանների, հատուկ մանկավարժների մասնագիտական վերապատսրաստման առկա ծրագրերը, դրանց արդյունավետությունը հաշմանդամությամբ երեխաների ընտանիքների հետ կրթական աշխատանքի իրականացման տեսանկյունից, բացահայտել առկա մասնագիտական ծրագրերի բացերը, առաջարկել ծնողների համար ծնորղավարության և խնամքի հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ուղղություները և մշակել ծրագիր՝ հաշմանդամությամբ երեխաների և նրանց ծնողների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Իրականացնել նշված հաստատությունների անձնակազմի վերապատրաստում ըստ նախապես մշակված պլանի և ժամանակացույցի։

Տևողությունը և վճարման պայմանները
Ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպությունը աշխատանքները պետք է իրականացնի 2018թ սեպտեմբեր ամսին պայմանագրի ստորագրումից հետո` 20 օրվա ընթացքում:

Responsibilities
-Իրականացվելիք աշխատանքների շրջանակը
-1. Ուսումնասիրել հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար նախատեսված կրթական ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծնողարավության հմությունները զարգացնող մոտեցումներին ու ժամանակակից մեթոդներին։
-2. Կազմել կրթական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթաց սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժների և հոգեբանների համար հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ արդյունավետ աշխատելու համար։
-3. Տրամադրել գործնական խորհրդատվություն վերապատրաստմանը հաջորդող շրջանում
-4. Ամփոփել արդյունքները, ներկայացնել հաշվետվություն։

-Տեխնիկական առաջադրանքի արդյունքները
-1․ Ուսումնասիրել հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար նախատեսված կրթական ծրագրերը
-Հավաքագրել և վերանայել սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների մասնագիտական վերապատրաստման առկա պետական և ոչ պետական ծրագրերը և գնահատել դրանց պիտանիությունը հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող երեխաների ընքանիքների հետ աշխատանքի համար։ Ուսումնասիրել հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված տեղական և միջազգային կրթական փորձը և մեթոդները, առանձնացնել առկա մոդուլները։ Ձևակերպել վերջիններիս ինտեգրման հնարավորությունները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում աշխատող սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժի և հոգեբանների աշխատանքում։

-2․ Կազմել կրթական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթաց Ստացված արդյունքների հիման վրա կազմել սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների և հոգեբանների վերապատրաստման եռօրյա դասընթաց վերապատրաստողների վերապատրաստում ձևաչափով (ToT)։ Դասընթացի մեջ ներառել շփման, հուզակամային, մտավոր և վարքային խանգարումներով երեխաների հետ մանկավարժա-հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները, հարմարեցված մասնագետների կողմից ծնողների հետ աշխատելու և ծնողավարման հմտությունների զարգացնելու նպատակին։ Հատուկ ուշադրություն դարձնել խոսքի և շփան հմտությունների զարգացմանը, դրական ծնողավարությանը, կյանքի, ինքնասպասարկման և խնամքի հմտությունների զարգացմանն ուղղված տեխնիկաներին՝ մասնագետների կողմից ծնողների հետ կրթական աշխատանքում ներառելու համար։
-Իրականացնել դասընթաց սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, հատուկ մանկավարժների և հոգեբանների համար։ Վերապատրասման շրջանակներում մասնագիտական հարցաշաշերի միջոցով իրականացնել գիտելիքների նախնական և վերջնական մակարդակի գնահատում։
-3․ Տրամադրել գործնական խորհրդատվություն վերապատրաստմանը հաջորդող շրջանում
-Դասընթացի ավարտից հետո իրականացնել պարբերական այցեր մարզեր՝ ընթացիկ խորհրդատվություն տրամադրելու, հաջողություններն ու խնդիրները բացահայտելու և դրանց վերացնելու ուղղությամբ։
-4․ Արդյունքների ամփոփում, հաշվետվության ներկայացում: Ամփոփել վերապատրաստման դասընթացի արդյունքները, նկարագրել, թե որքանով են առկա գիտելիքները և կարողությունները համապատասխանում հաշմանդամությամբ երեխաների և նրանց ծնողների համար ծառայությունների մատուցման առկա պահանջներին, նկարագրել հետագա վերապատրաստության հնարավոր թեմաներն ու ուղղությունները։ Նշված տեղեկությունները մանրամասնորեն ներառել ուսումնասիրության վերջնական հաշվետվության մեջ և ամբողջությամբ ներկայացնել։

RequiredQualifications
-N/A

Benefits

Job URL: iJob.am - Ծնողական կրթության ոլորտի փորձագետ-վերապատրաստող @ Save the Children in Armenia

No comments:

Post a Comment