Saturday, September 29, 2018

Job: ��ուկայի զարգացման պատա��խանատու at Anitex LLC Company

Location: Yerevan, Armenia

Category: Sales/service management

Type: Full time

Deadline: 29-Oct-18 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  1. Ապրանքների տեղադրում և դասավորում վաճառքի վայրում։
  2. Անհրաժեշտ քանակության ապրանքի ապահովում վաճառքի վայրում։
  3. Ապրանքների ձեռքբերման պայամանագրերի ստորագրման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։
  4. Պատվերների հավաքագրում 
  5. Պատվերների կատարման ընդհանուր վերահսկում։
  6. Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում։                       
  7. Տարածքի (համայնք, բնակավայր, առևտրային ընկերություն, և այլն) ուսումնասիրում, որտեղ նախատեսվում է իրականացնել ապրանքների վաճառքներ։
  8. Ապրանքի պատշաճ ներկայացում մերչենդայզինիգի հետևյալ գործիքակազմի կիրառմամբ․
  • Space-management – ապրանքի այնպիսի դասավորում, որը կխթանի ապրանքի վաճառքը 
  • POS designing- գովազդային տարրերի տեղադրում POS-ում (պաստառներ, բուկլետներ, վոբլերներ,ապրանքների նմուշներ, դրոշակներ և այլն)։
  • Stock-control – ապրանքների անհրաժեշտ և բավարար քանակի հաշվարկում POS-ում, դրանց առկայության ապահովում։
  1. Առևտրային ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ ամուր կապերի հաստատում։
  2. Ապրանքների դասավորման հայեցակարգի պահպանման, ինչպես նաև գովազդային սարքավորումների (էկրանների, դարակների, դարակաշարերի) նպատակային օգտագործման և վիճակի վերահսկում։ 
  3. Կիրառման համար ոչ պիտանի գովազդային տարրերի վերանորոգման, փոփոխման ուղղությամբ քայլերի ձեռնարկում։
  4. Առևտրային ընկերության աշխատակիցների նախապատրաստում և դասընթացների վարում հետևյալ ուղղություններով՝
  • ապրանքների՝ սպառողների համար կարևոր և հիմնական հատկանիշների ներկայացում,
  • ապրանքների դասավորման հիմնական սկզբունքների պահպանում,
  • վաճառքների խթանման հիմնական գործոնների ներկայացում։
  1. Վերահսկողություն վաճառակետերում ապրանքի մնացորդների և դեբիտորական պարտքերի նկատմամբ:
  2. Ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա հաշվետվությունների ներկայացում:
  3. Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում: 
  4. Վաճառքի պլանների կատարում:
  5. Իրականացնել արտաքին շուկաների ուսումնասիրություն՝ վերլուծել արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն: 
  6. Շուկայում հետազոտություն և պոտենցիալ հաճախորդներին բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, հաճախորդների տվյալների բազայի ստեղծում, թիրախային հաճախորդների ցանկագրում, կոմերցիոն առաջարկների պատրաստում, ապրանքատեսակների ճիշտ ներկայացում։
  7. Խանութներում ապրանքի՝ ընկերության կողմից սահմանած մանրածախ գների հետևում և վերահսկում։ Ապրանքի՝ խանութի սահմանած գինը չպետք է գերազանցի ընկերության կողմից սահմանած մանրածախ գինը։ Ապրանքի՝ խանութի սահմանած գինը կարող է ավելի ցածր լինել քան ընկերության կողմից սահմանած մանրածախ գինը միայն դեպքում, եթե վերջինս խանութում ապրանքի համար ամրագրվում է որպես հիմնական գին և որին փոխարինում է նոր ավելի ցածր գինը՝ զեղչով։
  8. Դեբիտորական պարտքերի վերահսկում և հավաքագրում զանգերի միջոցով։

RequiredQualifications

  1. Բարձրագույն կրթություն։
  2. Վաճառքի հմտությունների տիրապետում։ 
  3. Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice) 1C։
  4. Վարորդական վկայականի ու մեքենայի առկայությունը պարտադիր է։ 
  5. Թիմում աշխատելու ունակությունը։ 
  6. Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։ 
  7. Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում` նվազագույնը 1 տարի։ 
  8. Բանակցելու ունակություն։ 
  9. Պատասխանատվության բարձր զգացում։ 
  10. Արագ որոշումներ կայացնելու ունակություն։

 

Benefits

Job URL: iJob.am - Շուկայի զարգացման պատասխանատու @ Anitex LLC

No comments:

Post a Comment