Thursday, December 21, 2017

Job: Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 04-Jan-18 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Արդյունավետորեն համակարգել բաժնի գործառույթները, ինչպես նաև այլ ստորաբաժանումների հետ աշխատանքները, իրականացնել հաղորդակցումը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`Իրավաբանական դեպարտամենտ

ՊԱՇՏՈՆԸ` Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
Իրականացնել Իրավաբանական դեպարտամենտի Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ամենօրյա աշխատանքների անմիջական ղեկավարումը, այլ ստորաբաժանումների հետ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև հաղորդակցումը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ
Կազմակերպել ՀՀ դեպոզիտարիայի, ՀՀ ԿԲ-ի, նոտարական գրասենյակների և այլ պետական կամ ոչ պետական մարմինների/կազմակերպությունների հետ Բանկի աշխատանքները՝ իր կողմից ղեկավարվող Բաժնի իրավասությունների շրջանակներում
Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, ներառյալ՝ ստորաբաժանումներին և աշխատակիցներին` բանկի իրավունքների և պարտականությունների հետ առնչվող գործունեության մասով
Ուսումնասիրել բանկի կողմից իրականացվող վարկավորման հետ կապված փաստաթղթերը և տրամադրել իրավական կարծիք, բացառությամբ դատական և կորպորատիվ կառավարման գործերի հետ առնչվող խորհրդատվության
Ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը` բանկային, առևտրային և այլ գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման գործընթացում
Կազմակերպել և ղեկավարել վարկավորման գործընթացի իրավական սպասարկումը, աջակցել համապատասխան գրանցումների իրականացմանը, համապատասխան տիպային փաստաթղթերի մշակմանը
Մասնակցել ՀՀ օրենսդրության կատարելագործմանն ուղղված հարցերի քննարկմանը, մշակել, լրամշակել և տրամադրել առաջարկություններ
Կատարել Իրավաբանական դեպարտամենտի Տնօրենի այլ հանձնարարականներ

RequiredQualifications
Բարձրագույն իրավաբանական կրթություն (բակալավրի կամ հնգամյա կրթությունը պարտադիր է, իսկ վերջիններիս հետ մեկտեղ առկա առավել բարձր աստիճանները դիտվում են որպես լրացուցիչ առավելություն)
Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է բանկային համակարգում)
Իրավունքի և բանկային օրենսդրության խորը իմացություն
ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունների տիրապետում և դրանց պայմաններում աշխատելու ունակություն
Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն
MS Word, Excel, Outlook
Վերլուծական հմտություն, իրավական հիմնավորումները, փաստերն ու փաստարկները հստակ և գրագետ հայերենով շարադրելու ունակություն
Պատասխանատվության մեծ զգացում, համակարգվածություն, նվիրվածություն, ծանրաբեռնված իրավիճակներում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն և պատրաստակամություն
Թիմում աշխատելու ունակություն և փոխօգնության զգացում
Ադեկվատ անձնավորություն, բարդույթների բացակայություն, սխալները ընդունելու, վերլուծելու, կատարելագործվելու, նոր գիտելիքներ արագ ըմբռնելու ունակություն և նպատակասլացություն

Benefits

Job URL: iJob.am - Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment