Tuesday, February 18, 2020

Job: English Teacher at Ayb School Company

Location: Yerevan, Armenia

Category: Education/training

Type: Full time

Deadline: 19-Mar-20 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

  • Հետևողականորեն նպաստել «Այբ»  դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա:
  • Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների և վայելուչ պահվածքի միջոցով:
  • Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտների նկատմամբ, ուշադիր լինել  նրանց  պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրանց  առողջության ու անվտանգության համար:
  • Ներկայացնել հաշվետվություն աշակերտների  ուսումնական առաջընթացի, ունակությունների ու պահվածքի վերաբերյալ:
  • Համագործակցել դասվարների և մյուս դասավանդող ուսուցիչների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում:
  • Գրանցել, անհրաժեշտության դեպքում վերահսկել աշակերտների հաճախումները:
  • Կազմել դասապլաններ, նախապատրաստել ու դասավանդել դասերը ուսումնական ծրագրին համապատասխան, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում:
  • Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի ունակություններն ու ձեռքբերումները:
  • Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի կողմից նշանակված պատասխանատու անձին:
  • Ուսումնասիրել, վերանայել  ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը։
  • Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ։
  • Համագործակցել դպրոցի մանկավարժական, ծնողական համայնքների, ինչպես նաև Դպրոցի այլ աշխատողների հետ։
  • Մասնակցել Դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովմերի, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, առարկայախմբի հանդիպումներին, ծնողական հանդիպումներին: Ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության ձևավորման գործընթացում:
  • Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, զբաղվել շարունակական մասնագիտական զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ:

RequiredQualifications

Մասնագիտական և անձնային պահանջներ

  • Լեզվաբանության, մանկավարժության (լեզուների դասավանդում), անգլերենի մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում
  • Անգլերենի իմացություն C1 կամ C2 մակարդակի
  • Ուսումնական հաստատությունում դասավանդելու (մասնավորապես՝ 10-15 տարեկան աշակերտների հետ աշխատելու) առնվազն մեկ տարվա փորձ.
  • Անգլերենի դասավանդման գործնական հմտություններ, դասավանդման պրոցեսում արդի տեխնոլոգիաների կիրառում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Նորարար և ստեղծագործական միտք
  • Վերլուծական մտածելակերպ
  • Համակարգչային հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Benefits

Job URL: iJob.am - English Teacher @ Ayb School

No comments:

Post a Comment