Thursday, February 27, 2020

Job: Անձնակազմի ��ավաքագրման ուղղության 2-րդ կարգի մասնագետ at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Mar-20 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ ԳՏ, Անձնակազմի կառավարման վարչություն, Անձնակազմի հավաքագրման ուղղության 2-րդ կարգի մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում, մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում,
-Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում,
-Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում,
-Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում,
-Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում,
-Նոր ընդունվող աշխատակիցների, նախաորակավորման ծրագրի թեկնածուների նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում,
-Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում

RequiredQualifications
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է անձնակազմի կառավարման ոլորտում) կամ անձնակազմի կառավարման ուղղվածությամբ առնվազն 1 տարվա փորձ
-Բարձրագույն կրթություն
-MS Office ծրագրի իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն
-Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Անձնակազմի հավաքագրման ուղղության 2-րդ կարգի մասնագետ @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment