Friday, February 28, 2020

Job: Մանրածախ բիզնեսի բարելավման ավագ մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 09-Mar-20 12:00:00 AM

Salary: Competitive

Description
Մանրածախ բիզնեսի բարելավման ավագ մասնագետ

Ստորաբաժանում` Մանրածախ բիզնեսի աջակցման և գործառնությունների բաժին
Աշխատանքի վայր` Երևան
Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ` 09/03/2020

Պաշտոնի հիմնական պարտականությունն է ապահովել Մանրածախ բիզնեսում առկա համակարգային խնդիրների լուծումների կազմակերպումը, բարելավումներին մասնակցությունը և գործառնական հարցերի կոորդինացումը:

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Սպասարկման ցանցի կողմից բարձրացրած խնդիրների վերլուծություն և համակարգային խնդիրների լուծումների մշակում` նպաստելով ընդհանուր արդյունավետության բարձրացմանը,
-Սպասարկման ցանցում միասնական մոտեցումների ապահովման նպատակով անհրաժեշտ նյութերի տրամադրում, բարձրացված հարցադրումներին հետադարձ կապի տրամադրում,
-Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտի և այլ ստորաբաժանումների հետ համատեղ ներքին իրավական ակտերի փոփոխությունների կատարմանը մասնկացություն, ներքին իրավական ակտերի վերաբերյալ բարելավումների ներկայացում,
-Մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտին առնչվող գործառնական բնույթի նախագծերին մասնակցություն,
-Մանրածախ գործառնություների դեպարտամենտին առնչվող բարելավման հայտերով հաստատված աշխատանքների իրականացում,
-Բանկում կիրառվող Համակարգերի ծրագրային թարմացումների ժամանակ Մանրածախ գործառնություների դեպարտամենտին առնչվող գործառույթների թեստավորման աշխատանքների կոորդինացում,
-Մասնաճյուղերում տեղադրված գործառնական նշանականության համակարգերի հետ կապված գործառույթների կորդինացում, հարաբերությունների վարում
-Մանրածախ Բանկինգի դեպարտամենտին առնչվող ներքին հաշվետվությունների կազմում, վերլուծություն և արդյունավետվության բարձրացման ուղղությամբ առաջարկների ներկայացում

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսական կամ հաշվապահության ոլորտում
-Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, որից 2 տարի հաճախորդների սպասարկման ոլորտում
-Բանկային հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
-Վերլուծական մտածողություն/ ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
-Ղեկավարելու և առաջնորդելու ունակություն
-Թիմում աշխատելու ունակություններ
-Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն,
-Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և ներկայացուցչական կարողություններ
-Հաշվապահական և բանկային համակարգչային ծրագրերի լավ իմացություն
-MS Office-ի լավ իմացություն, AS-Բանկ ծրագրի իմացություն
-Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Մանրածախ բիզնեսի բարելավման ավագ մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment