Monday, February 17, 2020

Job: Ակա��եմիայի Տնօրեն at Yeremyan Projects Company

Location: Yerevan, Armenia

Category: Գործադիր պաշտոններ

Type: Լրիվ դրույք

Deadline: 17-Mar-20 12:00:00 AM

Salary: N/A

Description
Երեմյան Փրոջեքթսը հայտարարում է մրցույթ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Responsibilities
- Ղեկավարել ակադեմիայի աշխատանքները՝ կանոնադրության համաձայն;
- Համակարգել ակադեմիայի կրթական և վարչատնտեսական աշխատանքները;
- Պլանավորել և վերահսկել ակադեմիայի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների աշխատանքները;
- Պլանավորել ակադեմիայի զարգացման ռազմավարությունը, սահմանել գործառույթները, նպատակները և խնդիրները, հետևել աշխատակազմի կողմից դրանց կատարմանը՝ ըստ սահմանված ժամանակացույցի;
- Մշակել և իրականացնել ակադեմիայի զարգացման ծրագիրը՝ մշակել մասնագիտացման նոր ծրագրեր, պլանավորել ուսումնական գործընթացները;
- Վերահսկել ակադեմիայի ուսումնական, մեթոդական, կրթական և գիտական աշխատանքները;
- Մասնակցել ուսանողների ուսուցման որակի համակարգի ստեղծման և զարգացման գործընթացին;
- Կառավարել կրթական գործընթացն ամբողջությամբ;
- Իրականացնել ակադեմիայի դասախոսական և ղեկավար կազմի ընտրությունը, սահմանել վերջիններիս պարտականությունները, ինչպես նաև ստեղծել պայմաններ անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացման համար;
- Պլանավորել և վերահսկել ակադեմիայի ֆինանսական միջոցների օգտագործումը;
- Պլանավորել ակադեմիային անհրաժեշտ նյութական և տեխնիկական միջոցների ձեռքբերումը;
- Ներկայացնել ակադեմիան պետական, համայնքային, կրթական, հասարակական և այլ մարմիններում;
- Ներկայացնել ակադեմիայի գործունեության մասին հաշվետվություններ կազմակերպության ղեկավարին:

RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան;
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից 4-ը կրթության ոլորտում, իսկ 3-ը՝ կառավարման ոլորտում;
- Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ;
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; ռուսերեն լեզվի բավարար իմացություն;
- Համակարգչային հմտություններ;
- Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն;
- Բանակցություններ վարելու ունակություն:

Benefits

Job URL: iJob.am - Ակադեմիայի Տնօրեն @ Yeremyan Projects

No comments:

Post a Comment