Thursday, April 4, 2019

Job: ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտր��նի պատասխանատու at Universite Francaise En Armenie Company

Location: Yerevan, Armenia

Category: Արվեստ, Լրագրություն, ԶԼՄ

Type: Լրիվ դրույք

Deadline: 23-Apr-19 12:00:00 AM

Salary: N/A

Description
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուի ընտրության համար :

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ռեկտորի ղեկավարությամբ՝ ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուն պատասխանատու է ՀՖՀՀ-ի հաղորդակցության ռազմավարության և ՀՖՀՀ-ի համբավի համար : Նա պետք է կազմակերպի ՀՖՀՀ-ն գովազդելու աշխատանքները և հաղորդակցության ու գովազդային արշավների միջոցով ապահովի բրենդային իմիջը : ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուն պետք է ղեկավարի ներքին և արտաքին հաղորդակցությունը, վերահսկի, համակարգի հաղորդակցության գործիքների, հաղորդագրությունների և զեկույցների պատրաստումը : Նա պետք է պլանավորի իր պատասխանատվությամբ գործող կենտրոնի գործառույթները և ապահովի ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, գործընկերային, նյութական) կառավարումը :

Responsibilities
-1. ՀՖՀՀ հաղորդակցության ռազմավարական կառավարում
-Հրապարակել ՀՖՀՀ-ի ռազմավարությունը և իր պատասխանատվությամբ գործող կենտրոնի գործունեությունն ուղղել հաստատության ռազմավարական առաջնահերթություններին և միտումներին :
-Հնարամտորեն առաջարկել ՀՖՀՀ-ի տեսլականը՝ հարմարեցված թիրախային խմբերին, գործընկերներին և լսարանին :
-Առաջարկներ ներկայացնել ՀՖՀՀ-ի ռազմավարության մշակման փուլում :
-Հաղորդակցությանն առնչվող հարցերում խորհրդատվություն իրականացնել Ռեկտորին և այլ բաժիններին :
-Մշակել և իրագործել այնպիսի հաղորդակցության ռազմավարություն, որն արժևորում է ՀՖՀՀ-ն

-2. ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի կառավարում
-Պլանավորել կենտրոնի գործունեությունը և ռեսուրսային կարիքները (մարդկային, ֆինանսական, գործընկերային, նյութական) :
-Զարգացնել կենտրոնի գործառույթներն ու ծրագրերը՝ ՀՖՀՀ-ի ռազմավարական միտումների շրջանակում՝ այլ բաժինների հետ համագործակցաբար :
-Խթանել հաղորդակցության նորարարական գործիքների և մեթոդների կիրառումը :
-Մյուս բաժինների հետ միասին սահմանել և պահպանել հաղորդակցության մեխանիզմները և հարաբերություններ, որոնք անհրաժեշտ են կենտրոնի արդյունավետ գործունեության համար :
-Հետևել կենտրոնի բյուջեին՝ վերահսկելով գործառնական ծախսերի տնօրինումը՝ մասնավորապես եթե կոնկրետ ծրագրերի համար պետք է դիմել արտաքին ծառայություն մատուցողների :
-Մշտապես հետևել-գնահատել կենտրոնի գործունեությունը և այդ մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ռեկտորին :

-3. Ներքին և արտաքին հաղորդակցության կառավարում
-Զբաղվել ՀՖՀՀ-ի առաքելության, կրթական ծրագրերի և գործունեության խթանմամբ և ապահովել դրանց տեսանելիությունը :
-Առաջարկել և կիրառել այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են փոքր, բայց բարդ կազմակերպության ներքին հաղորդակցության բարելավմանն ու օպտիմալացմանը :
-Ղեկավարել և համակարգել ներքին և արտաքին հաղորդակցության ցանցերը
-Կազմակերպել, վերահսկել և ապահովել հաղորդակցության գործիքների, հաղորդագրությունների և զեկույցների պատրաստումը (գովազդային նյութեր, մամուլի հոդվածներ, գործունեության մասին զեկույց և այլն), ինչպես նաև վարել և թարմացնել ինտերնետային կայքերն ու սոցիալական ցանցերը:
-Հարաբերություններ հաստատել և կապ պահպանել մամուլի և մամլո խոսնակների հետ, ընտրել հրապարակվող տեղեկատվությունը, պատրաստել հաղորդագրություններ, վերլուծել հաղորդակցության արշավների արդյունքները :
-Մշակելև համակարգել գրաֆիկական կանոնների, տեսանյութերի, լոգոների և այլ նյութերի թարմացումը :

-4. Թիմի ղեկավարում
-Վերահսկել և ղեկավարել երկուսից հինգ հոգանոց թիմը և նրան նորարարական շունչ հաղորդել հաղորդակցության եղանակների կիրառման գործում

RequiredQualifications
-Կրթություն
-Մագիստրատուրայի 2-րդ կուրսի կամ դրան համարժեք դիպլոմ հաղորդակցության, լրագրության կամ աշխատանքին առնչվող ոլորտում
-Փորձ
-Կազմակերպության հաղորդակցության և ծրագրերի ղեկավարման փորձը պարտադիր է
-Միջազգային, բազմամշակութային միջավայրում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն
-Հմտություններ
-Ներքին և արտաքին հաղորդակցության կանոնների և տեխնիկայի իմացություն (միջոցառումների, թվային, պաշտոնական հաղորդակցություն լրատվամիջոցների հետ)
-Ֆրանսերենի (գրավոր և բանավոր) պարտադիր իմացություն
-Անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Խմբագրական տեխնիկայի և գործիքների տիրապետում
-Դինամիկ և հեռանկարային տեսլական զարգացնելու և այն գործողությունների ծրագրի վերածելու կարողություն
-Կենտրոնի գործունեությունը պլանավորելու, կազմակերպելու, ղեկավարելու, ստուգելու և գնահատելու կարողություն
-Խստապահանջություն, կազմակերպվածություն և ստեղծագործ միտք
-Առաջարկություններ անելու կարողություն և նախաձեռնողականություն
-Շփման և հաղորդակցման հմտություններ
-Ընտրված թեկնածուին հնարավոր է առաջարկվեն լրացուցիչ դասընթացներ

Benefits

Job URL: iJob.am - ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատու @ Universite Francaise En Armenie

No comments:

Post a Comment