Thursday, April 4, 2019

Job: ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատաս��անատու at Հայաստանում ֆրանսիական համալսարան/ French University in Armenia (UFAR) Company

Location: Yerevan, Armenia

Category: Communications/Journalism

Type: Full time

Deadline: 04-May-19 12:00:00 AM

Salary:

Description

Responsibilities

ՀՖՀՀ հաղորդակցության ռազմավարական կառավարում

  • Հրապարակել ՀՖՀՀ-ի ռազմավարությունը և իր պատասխանատվությամբ գործող կենտրոնի գործունեությունն ուղղել հաստատության  ռազմավարական առաջնահերթություններին և միտումներին :
  • Հնարամտորեն առաջարկել ՀՖՀՀ-ի տեսլականը՝ հարմարեցված թիրախային խմբերին, գործընկերներին և լսարանին :
  • Առաջարկներ ներկայացնել ՀՖՀՀ-ի ռազմավարության մշակման փուլում :
  • Հաղորդակցությանն առնչվող հարցերում խորհրդատվություն իրականացնել Ռեկտորին և այլ բաժիններին :
  • Մշակել և իրագործել այնպիսի հաղորդակցության ռազմավարություն, որն արժևորում է ՀՖՀՀ-ն:

ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի կառավարում

  • Պլանավորել կենտրոնի գործունեությունը և ռեսուրսային կարիքները (մարդկային, ֆինանսական, գործընկերային, նյութական) :
  • Զարգացնել կենտրոնի գործառույթներն ու ծրագրերը՝ ՀՖՀՀ-ի ռազմավարական միտումների շրջանակում՝ այլ բաժինների հետ համագործակցաբար :
  • Խթանել հաղորդակցության նորարարական գործիքների և մեթոդների կիրառումը :
  • Մյուս բաժինների հետ միասին սահմանել և պահպանել հաղորդակցության մեխանիզմները և հարաբերություններ, որոնք անհրաժեշտ են կենտրոնի արդյունավետ գործունեության համար :
  • Հետևել կենտրոնի բյուջեին՝ վերահսկելով գործառնական ծախսերի տնօրինումը՝ մասնավորապես եթե կոնկրետ ծրագրերի համար պետք է դիմել արտաքին ծառայություն մատուցողների  :
  • Մշտապես հետևել-գնահատել կենտրոնի գործունեությունը և այդ մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ռեկտորին :

Ներքին և արտաքին հաղորդակցության կառավարում

  • Զբաղվել ՀՖՀՀ-ի առաքելության, կրթական ծրագրերի և գործունեության խթանմամբ և ապահովել դրանց տեսանելիությունը :
  • Առաջարկել և կիրառել այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են փոքր, բայց բարդ կազմակերպության ներքին հաղորդակցության բարելավմանն ու օպտիմալացմանը :
  • Ղեկավարել և համակարգել ներքին և արտաքին հաղորդակցության ցանցերը :
  • Կազմակերպել, վերահսկել և ապահովել հաղորդակցության գործիքների, հաղորդագրությունների և զեկույցների պատրաստումը (գովազդային նյութեր, մամուլի հոդվածներ, գործունեության մասին զեկույց և այլն), ինչպես նաև վարել և թարմացնել ինտերնետային կայքերն ու սոցիալական ցանցերը:
  • Հարաբերություններ հաստատել և կապ պահպանել մամուլի և մամլո խոսնակների հետ, ընտրել հրապարակվող տեղեկատվությունը, պատրաստել հաղորդագրություններ, վերլուծել հաղորդակցության արշավների արդյունքները :
  • Մշակելև համակարգել գրաֆիկական կանոնների, տեսանյութերի, լոգոների և այլ նյութերի թարմացումը :

Թիմի ղեկավարում

Վերահսկել և ղեկավարել երկուսից հինգ հոգանոց թիմը և նրան նորարարական շունչ հաղորդել հաղորդակցության եղանակների կիրառման գործում :

RequiredQualifications

Կրթություն

  • Մագիստրատուրայի 2-րդ կուրսի  կամ դրան համարժեք դիպլոմ հաղորդակցության, լրագրության կամ աշխատանքին առնչվող ոլորտում

Փորձ

  • Կազմակերպության հաղորդակցության և ծրագրերի ղեկավարման փորձը պարտադիր է
  • Միջազգային, բազմամշակութային միջավայրում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն

Հմտություններ

  • Ներքին և արտաքին հաղորդակցության կանոնների և տեխնիկայի իմացություն (միջոցառումների, թվային, պաշտոնական հաղորդակցություն լրատվամիջոցների հետ)
  • Ֆրանսերենի (գրավոր և բանավոր) պարտադիր իմացություն
  • Անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Խմբագրական տեխնիկայի և գործիքների տիրապետում
  • Դինամիկ և հեռանկարային տեսլական զարգացնելու և այն գործողությունների ծրագրի վերածելու կարողություն
  • Կենտրոնի գործունեությունը պլանավորելու, կազմակերպելու, ղեկավարելու, ստուգելու և գնահատելու կարողություն
  • Խստապահանջություն, կազմակերպվածություն և ստեղծագործ միտք
  • Առաջարկություններ անելու կարողություն և նախաձեռնողականություն
  • Շփման և հաղորդակցման հմտություններ

Ընտրված թեկնածուին հնարավոր է առաջարկվեն լրացուցիչ դասընթացներ :

Benefits

Job URL: iJob.am - ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատու @ Հայաստանում ֆրանսիական համալսարան/ French University in Armenia (UFAR)

No comments:

Post a Comment