Wednesday, September 5, 2018

Job: SS ադմինիստրատոր-հերթապահ օպերատոր at Ameriabank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա

Type: Լրիվ դրույք

Deadline: 03-Oct-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ադմինիստրավորման բաժին, ցանցային ադմինիստրավորման խումբ

ՊԱՇՏՈՆԸ` SS ադմինիստրատոր-հերթապահ օպերատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Մենք փնտրում ենք SS ադմինիստրատոր-հերթապահ օպերատոր, ով կիրականացնի Բանկի ՏՏ համակարգերի մոնիտորինգը ոչ ստանդարտ աշխատանքային գրաֆիկով` հերթափոխային տրամաբանությամբ: Հավանական թեկնածուն կիրականացն բացահայտված խնդիրներին նախնական արձագանքում և կտեղեկացնի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին: Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է՝ 12 ժամ հերթափոխով (10.00 - 22.00):

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Հետևել Բանկի ՏՏ համակարգերի, սերվերների և ցանցային սարքավորումների կողմից գեներացվող գրանցամատյաններին (լոգերին) և ծագած խնդիրների ու հնարավոր թերությունների մասին տեղեկացնել պատասխանատու ստորաբաժանումներին, իրավասությունների շրջանակներում փորձելով լուծել խնդիրները
-Հետևել Բանկի կողմից մատուցվող Online ծառայությունների (Online banking, Online վարկեր այլ հեռահար և ավտոմատ ծառայություններ) աշխատանքի անընդհատությանը, իրականացնել ծագած սխալների վերլուծություն և համակարգել շահագրգիռ և պատասխանատու ստորաբաժանումների աշխատանքները` սխալների ու խնդիրների վերացման ուղղությամբ
-Իրավասությունների շրջանակներում օժանդակել ոչ աշխատանքային օրերին աշխատող Բանկի աշխատակիցներին` վերջիններիս մոտ ծագած ՏՏ խնդիրների մասով
-Աշխատել ոչ ստանդարտ` հերթափոխային աշխատանքային գրաֆիկով:

RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական կրթություն
-2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ մասնագիտացմամբ
-ՏՏ համակարգերի օգտագործման և ադմինիստրավորման ընդլայնված գիտելիքներ և հմտություններ
-ՀԾ Բանկ համակարգից օգտվելու իմացությունը առավելություն է
-Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև
-Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Թիմային աշխատանքի ունակություններ
-Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն

Benefits

Job URL: iJob.am - SS ադմինիստրատոր-հերթապահ օպերատոր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment