Saturday, April 28, 2018

Job: Ավագ դիլեր at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 06-May-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Աշխատակցի հիմնական պարտականությունն է ներքին և արտաքին շուկաներում արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների իրականացումը:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Առևտրային գործառնությունների դեպարտամենտ / Դիլինգային կենտրոն

ՊԱՇՏՈՆԸ` Ավագ դիլեր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
Բժշկական և ճանապարհորդական ապահովագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Երևան

Responsibilities
-Ներքին և արտաքին ֆոնդային շուկաներում արժեթղթերով գործառնությունների իրականացում՝ պետական կառավարման մարմինների և առևտրային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերով, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բաժնետոմսերով, դրանց ածանցյալներով և այլ արժեթղթերով
-Արժեթղթերի թողարկողի, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող պարտատոմսերի և բաժնետոսմերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին մասնակցություն ինչպես բանկի, այնպես էլ ներդրողների հաշվին
-Պետական կառավարման մարմինների և առևտրային կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գնանշում, այդ թվում՝ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերի երկկողմանի գնանշումների իրականացում, որը պայմանավորված է «Շուկա ստեղծողի» կարգավիճակով
-Արտարժույթի առքի ու վաճառքի փոխարժեքների գնանշում
-Արտարժութային և արտարժութային ածանցյալ գործարքների կնքում (սվոպ, ֆորվարդային գործարքներ, օպցիոններ)
-Բանկի տարբեր գրասենյակներում իրականացված արտարժութային փոխարկումների ամենօրյա մոնիտորինգի իրականացում
-Թղթադրամային առևտրային գործառնությունների իրականացում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի հետ
-Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով գործառնությունների իրականացում
-Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքում ռեզիդենտ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ բանկերի հետ
-ՀՀ ԿԲ հետ ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքում, լոմբարդային վարկի ներգրավման հետ կապված գործընթացի իրականացում
-Միջբանկային վարկերի/ավանդների տրամադրման և ներգրավման գործարքների կնքում Արժութային սվոպ գործառնությունների իրականացում
-Բանկի սեփական արժեթղթերի պորտֆելում ընդգրկված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների թողարկած արժեթղթերի վարկանիշային փոփոխությունների մշտական մոնիտորինգի իրականացում
-Արտարժույթով, արժեթղթերով և այլ ֆինանսական գործիքներով գործառնությունների վերաբերյալ ներքին հաշվետվությունների կազմում
-Կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականի վերահսկում
-Բաժնի փաստաթղթաշրջանառության և գործավարության կազմակերպում
-Փաստաթղթերն արխիվ հանձնելու աշխատանքների կատարում
-Ներքին և արտաքին ֆինանսական շուկայի վերլուծություն
-Բաժնի գործառույթների հետ կապված այլ աշխատանքների իրականացում

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում
-ՀՀ բանկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի լավ իմացություն
-Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
-ACI Dealing որակավորման և/կամ CFA Level I քննության դրական արդյունքի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
-Microsoft Office, CBAnet, ARMEX, ՀԾ-Բանկ 4.0 ծրագրերի գերազանց իմացություն
-Հայերեն, ռուսերեն լեզուների` գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացությու
-ն Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
-Հաղորդակցվելու կարողություն և ստեղծագործական մտածելակերպ
-Ինքնազարգանալու մեծ ցանկություն և բարձր ներուժ
-Նոր գաղափարներ գեներացնելու, վերլուծելու և փոփոխություններ նախաձեռնելու ունակություններ
-Ճշգրտություն և բծախնդրություն մանրամասների նկատմամբ
-Թիմում աշխատելու հմտություն և համագործակցելու ունակություն
-Արդյունավետ բանակցություններ վարելու ձիրք
-Բազմախնդիր միջավայրում, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խուճապի չմատնվելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Ավագ դիլեր @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment