Thursday, November 29, 2018

Job: Գլխավոր հաշվապահ at Armenia Wine Company LLC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 29-Dec-18 12:00:00 AM

Salary: N/A

Description
Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Ղեկավարում է հաշվապահության թիմը: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:

Responsibilities
-Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը
-Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ
-Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին
-Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
-Աջակցում է ֆինանսական ղեկավարին տարեկան և երկարատև ֆինանսական պլանավորման իրականացման աշխատանքների իրականացմանը
-Համագործակում և աջակցում է ներքին աուդիտի, ՀՀ Պետական բյուջեի հետ հարաբերությունների աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացնող անձնակազմի հետ
-Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ
-Ծանոթանում, ընդունում և պահպանում է Ընկերության ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը
-Վերահսկում է հաշվապահության թիմի Աշխատակիցների ընթացիկ աշխատանքները և իրականացնում է այլ գործառույթներ՝ կապված հաշվապահության հետ
-Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
-Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ)
-ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն
- ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն
-Microsoft office (word, excel և այլն) իմացություն
-ACCA սերտիֆիկատը կդիտվի որպես առավելություն
-Պլանավորման ունակություն
-Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
-Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ
-Առաջնորդության և ուսուցանման հմտություններ

Benefits

Job URL: iJob.am - Գլխավոր հաշվապահ @ Armenia Wine Company LLC

No comments:

Post a Comment