Friday, March 2, 2018

Job: Ֆինանսների ��ասնագետ/Լոգիստիկայի պ��տասխանատու at Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մ��սնաճյուղ Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 16-Mar-18 00:00:00

Salary: N/A

Description
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ Ֆինանսների մասնագետ/Լոգիստիկայի պատասխանատուի պաշտոնում աշխատելու նպատակով

Պաշտոնը՝ Ֆինանսական մասնագետ/Լոգիստիկայի պատասխանատու

Ենթակա է՝ Հայաստանի մասնաճյուղի տնօրենին, ֆինասական մենեջերին
Աշխատանքի սկիզբը՝ 2018թ ապրիլի 1

Աշխատանքի տևողությունը՝ անժամկետ

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Խորենացի 22

Responsibilities
-Տպել հաշիվ ապրանքագրերը E-invoicing ծրագրից, ծրագրերի ղեկավար(ներ)ի հաստատումից հետո կատարել բանկային փոխանցումները, ֆայլավորել
-Տպել փոխանցման հանձնարարականները, ֆայլավորել
-ՀՕՖ-ի ծրագրային գրասենյակներից ստանալ ֆինանսական հաշվետվություն (ոչ հարկային) 15-օրյա կտրվածքով, ստուգել, և կոնսոլիդացնել ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակ ուղարկվող հիմնական հաշվետվությունների հետ
-Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ (ոչ հարյակին)՝ 15-օրյա կտրվածքով՝ ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակին ներկայացնելու նպատակով
-Պատրաստել ՀՀ Կառավարությանը առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողովի հաստատմանը ներկայացվող ծրագրերը
-ՀՀ կառավարությանը առընթեր Բարեգործական ծրագրերի հանձնաժողովի Որոշումների պատճենները ուղարկել մատակարարներին և գործընկերներին
-Իրականացնել գույքագրման գործընթաց ՀՕՖ-ի բոլոր գրասենյակների և հիմնադրամների հետ համատեղ, համապատասխանացնել հիմնական միջոցների ցանկը հաշվապահության հետ, վերահսկել գույքի շարժը, այն արտացոլել գույքաման փաստաթղթերում
-Հաշվապահության հետ համատեղ ստուգել դեբիտորական, կրեդիտորական մնացորդները՝ ֆինանսական տարվա ավարտին
-Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակում վերահսկել մանկապարտեզների երեխաների հաճախելիության, սննդի մատակարարման սննդակարգի թարմացման, սննդակարգի փոփոխության հետ կապված տեղեկատվությունը
-Հաստատել ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի կողմից իրականացվող բանկային փոխանցումները ճշտել ծախսերի անհրաժեշտությունն ու համապատասխանությունը նախապես հաստատված բյուջեին
-Յուրաքանչյուր ամսվա սկզբին ստուգել համայնքների կողմից իրականացված մանկապարտեզների սննդի համար կատարված վճարումները՝ ծախսերը հաստատող փաստաթղթերով
-Ֆինանսական տարվա ավարտին անհրաժեշտության դեպքում ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակին տրամադրել անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերը
-Ստուգել շահառու կազմակերպություններից ստացված ֆինանսական հաշվետվությունները
-Անհրաժեշտության դեպքում կատարել գանձապահի պարտականությունները նրա բացակայության ժամանակ
-Աջակցել կազմակերպության ֆինանսկան աուդիտի իրականացման գործընթացին
-Համատեղության կարգով կատարել ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի բանկային վճարումները, ծախսերը հաստատել հիմնադրամի ղեկավարության և նախապես հաստատված բյուջեի հետ
-ֆայլավորել հաշիվ ապրանքագրերն ու վճարման հանձնարարականները, կազմել ֆինանսական հաշվետվությունները (ոչ հարյակին) ամսական կտրվածքով
-Վերահսկել ծախսը հաստատող փաստաթղթերի առկայությունը, գնումների գործընթացի իրականացումը՝ համաձայն նախապես հաստատված ընթացակարգի
-Պատրաստել կապալի, նվիրատվության, առ ու վաճառքի, մատակարարման, ծառայությունների վճարովի մատուցման և այլ պայմանագրեր, ընդունման հանձնման ակտեր՝ նախապես խորհրդակցելով ՀՕՖ-ի իրավաբանի հետ
-Թարմացնել տարածքի վարձակալության, դրամաշնորհի, ապրանքի/ծառայության մատակարարման պայմանագրերը
-ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակին ներկայացնել հաշվետվություն հումանիտար բեռների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով
-Ներկայացնել հաշվետվություն դոնոր կազմակերպություններին՝ բեռների բաշխման մնացորդների վերաբերյալ
-Անհրաժեշտության դեպքում իրականացնել տեխնիկական թարգմանություններ
-Իրականացնել ՀՕՖ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների լոգիստիկան
-Կատարել անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ պարտականություններ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն, ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտներում
-Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
-հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-համակարգչային ծրագրերի, մասնավորապես Excel ծրագրերով աշխատելու գերազանց իմացություն
-Աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում գերադասելի է
-միևնույն ժամանակ տարբեր գործընթացներ իրականացնելու կարողություն՝ սեղմ ժամկետներում
-հաղորդակցվելու և բանակցելու հմտություն
-կազմակերպչական և թիմային աշխատան կատարելու ունակություն

Benefits

Job URL: iJob.am - Ֆինանսների մասնագետ/Լոգիստիկայի պատասխանատու @ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

No comments:

Post a Comment