Location: Հայաստան, Երևան
Category: Վաճառք
Type: Լրիվ դրույք
Deadline: 6/12/2017 12:00:00 AM
Salary: N/A
Description
Սիգարետի և օղու արտադրատեսակների վաճառքի կազմակերպում արտերկրներում:
Responsibilities
-Իրականացնում է սիգարետի և օղու արտաքին շուկաների մոնիթորինգ՝ վերլուծում է արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Արդյունքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն
-Վարում է նախնական բանակցություններ և ձևավորում է առևտրային հարաբերություններ արտերկրի մանրածախ և մեծածախ վաճառք իրականացնող, ապրանքաբաշխիչ ցանց և սպառման խողովակներ ունեցող այլ միջնորդ կազմակերպությունների հետ
-Նախապատրաստում և կազմակերպում է պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունները, իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է բանակցությունների ընթացքին: Անմիջական ղեկավարության համաձայնությամբ կայացնում է որոշումներ
-Ապահովում է արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների գործունեության, ֆինանսական վիճակի, պայմանագրերի կնքման դեպքերում հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, համակարգումն ու պահպանումը
- Արտասահմանյան գործընկերների հետ պայմանագրեր կազմելու և կնքելու համար նախապատրաստում է պահանջվող նախնական փաստաթղթերի փաթեթը, ըստ անհրաժեշտության մասնակցում է դրանց կնքմանը
-Կազմակերպում և վերահսկում է արտադրանքի արտահանման փաստաթղթաշրջանառությունը գործընկերների և համապատասխան պետական կառույցների հետ, ապահովում է օրենսդրական պահանջների կատարումը
-Վերահսկում է կնքված պայմանագրերի կատարման ընթացքը, մշակում է ծրագրեր և ձեռնարկում է միջոցներ՝ արտերկրներում արտադրանքի վաճառքի ծավալներն ավելացնելու համար
-Իրականացում է պաշտոնից բխող և անմիջական ղեկավարության կողմից հանձնարարված այլ գործառույթներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և այլ մեթոդական փաստաթղթերի իմացություն
-Պայմանագրերի կնքման և կատարման կարգի և պայմանների իմացություն
-Տեղեկատվության վերլուծության, հավաքման, մշակման և փոխանցման եղանակների տիրապետում՝ ժամանկակաից տեխնիկայի կիրառմամբ
-Մարքեթինգի հիմունքների, վաճառք իրականացնելու սկզբունքների և վաճառքի հոգեբանության իմացություն
-Գործնական շփման էթիկայի և գործնական կապեր ստեղծելու կանոնների իմացություն
-Արդյունավետ բանակցելու հմտություններ
-Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
-Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
Benefits
No comments:
Post a Comment