Friday, May 12, 2017

Job: Ավագ իրավախորհրդատու at Ardshinbank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Իրավական

Type: Լրիվ դրույք

Deadline: 5/19/2017 12:00:00 AM

Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ «Արդշինբանկ» ՓԲԸ, Իրավաբանական ծառայության ավագ իրավախորհրդատու (պայմանագրերի և իրավական վերլուծության գծով)

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ՀՀ ք. Երևան, Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Բանկային օրենսդրությամբ, բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացման համար պայմանագրերի մշակում՝ Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան, և ուսումնասիրում
-Պայմանագրերի իրավական ռիսկերի և դրանց հետևանքների բացահայտում և գնահատում, Պայմանագրերի իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և տրամադրում
-Պայմանագրերի օրինակելի ձևերում հատուկ պայմանների ներմուծման ուղեցույցների և մեթոդական ցուցումների պատրաստում և տրամադրում
-Պայմանագրերի օրինակելի ձևերի պարբերաբար վերանայումների, այդ թվում՝ օրենսդրական և ներքին իրավական ակտերից բխող փոփոխությունների և լրացումների կատարում
-Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, գործող օրենքների, այլ իրավական ակտերի խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում, գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկի ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում
-Բանկի կողմից կնքվող այլ՝ ոչ ստանդարտ (ոչ տիպային) պայմանագրերի նախագծերի կազմում, դրանց ուսումնասիրություն
-Բանկի հաճախորդների բողոք-պահանջների, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների վերաբերյալ պատասխան գրության և հաշտության համաձայնությունների ուսումնասիրություն
-Բանկի մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի և դրանցում փոփոխություններ պարունակող փաստաթղթերի կազմում, նոր մասնաճյուղերի գրանցման և գործաղ մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունների գրանցման ապահովում ՀՀ Կենտրոնական բանկում

RequiredQualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է)
-Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ Կենտրոնական բանկում, բանկերի կամ վարկային կազմակերպությունների իրավաբանական ստորաբաժանումներում (պայմանագրերի և իրավական վերլուծությունների ուղղվածությամբ) կամ առնվազն 3 տարվա փորձ որպես փաստաբան առաջնակարգ փաստաբանական գրասենյակում (միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ պայմանագրային աշխատանքների ուղղվածությամբ)
-Գործարարական, հարկային, ֆինանսական և վարչական հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն
-Փաստաբանի որակավորումը ցանկալի է
-Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն
-MS Office իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Ավագ իրավախորհրդատու @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment