Wednesday, May 10, 2017

Job: Հասարակության հ��տ կապերի և մարքեթինգի ��աժնի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: Հայաստան, Երևան

Category: Գովազդ,Մարկետինգ, PR

Type: Լրիվ դրույք

Deadline: 5/28/2017 12:00:00 AM

Salary: 700,000 ՀՀ դրամից մինչև 3,000,000 դրամ` բանկի «S/O» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Description
Հայաստանի առաջատար բանկը փնտրում է ռազմավարական, վերլուծական, ստեղծագործական մտածելակերպով, բարձր մոտիվացված անձ՝ Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժինը ղեկավարելու, գործունեության առանձին ուղղությունների մակարդակով բրենդը կառավարելու, հասարակության հետ կապերի և մարքեթինգի գործառնություններ իրականացնելու նպատակով: Առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարելու Բանկի ծրագրերին ընդառաջ՝ այս պաշտոնը հատկապես կարևոր է Բանկի մարքեթինգային ռազմավարության մշակման, հայկական և միջազգային ֆինանսական շուկաներում հասարակության հետ կապերի ու մարքեթինգի միասնական, բազմաֆունկցիոնալ տեղեկատվության փոխանակման/հաղորդակցության համակարգի ստեղծման ու ներդրման համար: Աշխատակիցը պատասխանատու է նաև կատարված հետազոտությունների և արդյունավետության գնահատման արդյունքների հիման վրա մարքեթինգի և հասարակության հետ կապերի ռազմավարությունների նախագծման և իրականացման համար, այնպիսի չափանիշների մշակման և ներդրման համար, որոնք թույլ կտան գնահատել ընկերության նպատակների ու ռազմավարության իրականացման գործում մարքեթինգային գործունեության ներդրումը, նշված չափանիշների մոնիտորինգի իրականացման համար, ինչպես նաև հասարակության հետ կապերի և մարքեթինգային միջոցառումների բյուջեի կառավարման համար՝ հաղորդակցման ռազմավարություններն իրականացնելու և արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով: Եթե ունեք մեծ երևակայություն, ոչ ստանդարտ մտածելակերպ, ստեղծագործ միտք և մրցակցային բնագավառներում նրբանկատորեն գործելու ունակություն, եթե սիրում եք ստանձնել բարդ խնդիրներ և զարգանալ դինամիկ ու արագընթաց միջավայրում՝ միևնույն ժամանակ հասկանալով ուժեղ թիմ կառավարելու և ներդրումների բարձր եկամտաբերություն ապահովելու կարևորությունը, ուրախ կլինենք տեսնել ձեզ այս պաշտոնի համար դիմած թեկնածուների շարքում: Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա գործարարի ոգի, առաջնորդելու հմտություններ, նորարար մտածելակերպ և որ ամենակարևորն է՝ իր ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու և մարդկանց կյանքի որակը բարելավելուն ուղղված ծառայությունների մատուցման մեծ ցանկություն:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` «Ամերիաբանկ»
ՊԱՇՏՈՆԸ` Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն ամենաուշը 2017թ. սեպտեմբերի 1-ին սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ՀՀ, Երևան

Responsibilities
-Բրենդի ռազմավարության մշակում
-Ղեկավարել մարքեթինգային ռազմավարության ողջ ցիկլը՝ շուկայի մոնիտորինգ, մրցակիցների վերլուծություն, կանխարգելիչ և պատասխան գործողությունների մշակում՝ շուկայական փոփոխություններին ընդառաջ, հաճախորդների սեգմենտավորում և վարքագծի վերլուծություն՝ հիմնվելով տվյալների մեծ բազաների վերլուծության արդյունքների վրա, մարքեթինգային հաղորդակցման տարաբնույթ ուղիների համար ռազմավարությունների մշակում և դիրքավորման համապատասխան սցենարների կիրառում ընդհանուր բրենդի և գործունեության առանձին ուղղությունների համար
-Մշակել և վերահսկել հասարակության հետ կապերի ու մարքեթինգի բյուջեն և ռեսուրսները՝ դրանք համապատասխանեցնելով կազմակերպության ընդհանուր գործարար նպատակներին, ռազմավարություններին և ծրագրերին
-Կազմել բրենդի զարգացման/առաջխաղացման կայուն ու հետևողական առաջարկություններ, որոնք գործունեության բոլոր հիմնական ուղղությունները միավորում են մեկ ռազմավարության ներքո
-Պատասխանատվություն կրել հասարակության հետ կապերի ու մարքեթինգի բոլոր գործառնությունների մասով ներդրումների եկամտաբերությունը վերլուծելու և գնահատելու համար
-Հաճախորդների սեգմենտավորում, պոտենցիալ հաճախորդների ներգրավում և հաճախորդների պահպանում
-Բացահայտել պոտենցիալ հաճախորդներին և նրանց կարիքները, մշակել հաճախորդներին պահելու, ներգրավելու և նրանց ակտիվությունը բարձրացնելուն ուղղված նպատակային (ըստ հաճախորդների սեգմենտների) մարքեթինգային ռազմավարություններ և ծրագրեր, ստեղծել հաճախորդների նոր բազա և զարգացնել առկա հաճախորդներին, բարձրացնել եկամտաբերությունն ու ավելացնել շուկայի մասնաբաժինը
-Ապահովել ավանդական, թվային և խաչաձև մարքեթինգային ռազմավարությունների, հայեցակարգերի ու նախաձեռնությունների իրականացումն ըստ նպատակային սեգմենտների
-Սերտ համագործակցություն ծավալել կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ և հետևել, որ մարքեթինգի ռազմավարությունը համաձայնեցվի հիմնական ներքին շահառուների հետ և ծառայի նրանց կարիքներին
-Կիրառել մարքեթինգային միջոցառումների ռազմավարական համալիր, կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունը և իրականացնել բոլոր մարքեթինգային գործառնությունները
-Սերտորեն համագործակցել պրոդուկտներ մշակող թիմի հետ և մասնակցել պրոդուկտների մշակման բուն գործընթացին
-Ինտեգրված բազմաֆունկցիոնալ մարքեթինգ
-Վերահսկել մարքեթինգային հաղորդակցությունը (բրենդինգ, հասարակության հետ հարաբերություններ, գովազդ, միջոցառումներ/BTL, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, շուկայի հետազոտություն, թվային մարքեթինգ՝ կայքի կառավարում և զարգացում, SEO, SEM, SMM, Display, բովանդակության կառավարում և կայքի/բջջային հավելվածի ձևավորում), հետևել մարքեթինգային տեքստերի կազմման գործընթացին և այլն
-Կիրառել մարքեթինգային միջոցառումների ռազմավարական համալիր, կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել պատշաճ կատարողական
-Ղեկավարել ինտեգրված մարքեթինգային ծրագրերի իրականացումը մեկնարկից մինչև ավարտ, հստակեցնել յուրաքանչյուր արշավի նպատակը, ուղղվածությունը, մշակել գնահատման չափանիշները, կրեատիվ հայեցակարգը և դրա ներկայացումը, ինչպես նաև գնահատել զարգացման ընթացքը
-Ապահովել մարքեթինգային նախագծերի, ծրագրերի, արշավների շարունակական կազմակերպումը և իրականացումը, վեբ-ռեսուրսների կառավարման, սոցիալական մեդիաների միջոցով մարքեթինգային գործառնությունների, հասարակության հետ կապերի և բաժնի այլ կարևոր գործառույթների իրականացման անընդհատությունը
-Ղեկավարել միջազգային ֆինանսական հանրության հետ իրականացվող անդրսահմանային նախագծերը (միջոցառումների կառավարում, հասարակության հետ հարաբերություններ և այլն)
-Ընդլայնել նոր գործիքների/մեխանիզմների/միջոցների տեսականին՝ նպատակային սեգմենտներին առավել արդյունավետ կերպով ներգրավելու համար
-Ուղղորդում և թիմի կառավարում
-Ղեկավարել և ուղղորդել իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին՝ հաշվի առնելով բազմակողմանի, խիստ և արագ փոփոխվող միջավայրի պահանջները: Սահմանել համատեքստը և ուղղվածությունը, հաշվետվողականությունը և թիմի արդյունավետ գործունեության նպատակային չափանիշները, խնդիրները և հանձնարարությունները, սահմանել որոշումների կայացման և հաստատման սահմանաչափեր՝ ապահովելով աշխատակիցների կողմից Բանկում ընդունված կորպորատիվ արժեքների պահպանումը
-Ուղղորդել, խրախուսել, զարգացնել և գնահատել իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին, աջակցել նրանց բարդ խնդիրների լուծման գործընթացում, ցուցաբերել վեճերի կառավարման գերազանց հմտություններ, ապահովել թիմի բարձր կատարողական

RequiredQualifications
-Մագիստրոսի աստիճան համապատասխան ոլորտում (մարքեթինգ, հասարակության հետ կապեր, միջազգային գործարարություն, գործարար կառավարում և այլ)
-Նվազագույնը 7 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում խոշոր և/կամ միջազգային կազմակերպություններում (ցանկալի է՝ ցուցակված հանրային ընկերություններում)
-Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական (ցանկալի է՝ բանկային համակարգում) և/կամ հեռահաղորդակցության ոլորտում
-Արդյունավետ և բազմաֆունկցիոնալ մարքեթինգային արշավների իրականացման և էլեկտրոնային մարքեթինգի ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ
-Ռազմավարական պլանավորման, բրենդի կառավարման և հասարակության հետ կապերի փորձ
-Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
-Վերլուծական, պլանավորման, կանխատեսումներ անելու, բյուջեի կազմման/ֆինանսական հաշվարկների կատարման և մարքեթինգային զարգացած հմտություններ
-Ճկունություն, արագ մտածելու և գործելու ունակություն, ոչ ստանդարտ մտածելակերպ
-Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ և բանակցելու ձիրք
-Ազնվություն և բարձր աշխատանքային կարգապահություն, էթիկայի բարձր սկզբունքներ
-Առաջնորդելու և անձնակազմին խրախուսելու գերազանց հմտություններ
-Մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություն
-Գերազանց համակարգչային գիտելիքներ, հատուկ մշակված ծրագրերով աշխատելու փորձ
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment