Saturday, January 6, 2018

Job: Ելքայի�� հաղորդակցության խմբի մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 14-Jan-18 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Description
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կոնտակտային կենտրոն
ՊԱՇՏՈՆ` Ելքային հաղորդակցության խմբի մասնագետ
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, Ք. Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, ինչպես նաև ծառայությունների ու պրոդուկտների վաճառքի նպատակով արտաքին զանգերի իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:

Responsibilities
-Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
-Իրականացնել Բանկի հաճախորդների վարկավորման ողջ գործընթացը` նախահաստատված վարկերի շրջանակներում
-Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով իրականացնել ելքային զանգեր (հարցումների իրականացում, մարքեթինգային հետազոտություն և այլն):
-Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
-Համապարփակ խորհրդատվություն տրամադրել Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
-Անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել ստացված հարցումները համապատասխան անձանց և/կամ Բանկի մասնագիտացված ստորաբաժանումներին, հետևել հաճախորդների հարցումներին, կատարել համապատասխան գործողություններ (օրինակ՝ զանգերի փոխանցում, հաղորդագրությունների ընդունում, հետադարձ կապի հաստատում, զանգի պահում, զանգի ընդհատման կամ պատահական անջատման դեպքում քայլերի ձեռնարկում)
-Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` <հծ-բանկ գործառնական="" օր="">> համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
-Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն (բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, վեբ-զանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), ֆաքս և այլն)
-Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով <վճարային քարտերի="" սպասարկման="" բաժին="">> բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
-Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
-Բացահայտել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջները/բողոքները և համապատասխան լուծումներ առաջարկել
-Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
-Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
-Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ
-Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 1-ը՝ հաճախորդների սպասարկման ոլորտում
-Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
-Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է:
-Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հաղորդակցման հմտություններ
-Լարված պայմաններում աշխատելու ունակություն
-Բանակցություններ վարելու հմտություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
-Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, <հծ-բանկ գործառնական="" օր="">> ծրագրի իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Ելքային հաղորդակցության խմբի մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment