Location: Yerevan, Armenia
Category: Business/Management
Type: Full time
Deadline: 28-Dec-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
Գործառնությունների կառավարում՝
- Մշակել և/կամ օպտիմալացնել գործառնական համակարգերը և գործընթացները՝ ապահովելով բիզնես գործընթացների ճիշտ պլանավորում և բարելավում:
- Մասնակցել նախագծերի տարեկան բյուջետավորման և ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին, անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել ընկերության բաժնետերերին:
- Հաստատված բյուջեի շրջանակներում ապահովել ընկերության ֆինանսատնտեսական բնականոն գործունեությունը:
- Ապահովել ընկերության բոլոր ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը:
- Մասնակցել ռիսկերի գնահատման և դրանց վերլուծության գործընթացին:
- Ապահովել նախագծերի իրականացումը՝ համաձայն պլանավորած բյուջեի և վերջնաժամկետների:
Ռազմավարական պլանավորում՝
- Մասնակցել ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես ռազմավարության պլանավորման գործընթացին, հայտնաբերել շուկայում զարգացման նոր հնարավորություններ և ֆինանսավորման և/կամ ներդրումային հնարավոր աղբյուրներ:
- Ուսումնասիրելով մրցակցային շուկան՝ գտնել և ներգրավել նոր գործընկերների:
- Կառուցել վստահելի փոխհարաբերություններ առանցքային գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ:
- Պատասխանատվություն կրել ընկերության համբավի, շուկայում զբաղեցրած կարգավիճակի համար, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայությունների բարձրակարգ որակ՝ համաձայն ընկերության կողմից սահմանված չափանիշների:
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն բիզնես կառավարման ոլորտում (մագիստրոսի աստիճանը ցանկալի է)
- Նվազագույնը ութ տարվա ղեկավարման փորձ
- Գործարար ռազմավարության մշակման և տեսլականի իրականացման փորձ
- Կորպորատիվ ֆինանսների և նախագծերի կառավարման գիտելիքներ
- Ձեռնարկատիրական մտածելակերպ, ինչպես նաև գերազանց կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Ռիսկերի կառավարման հմտություններ
- Աշխատակազմի ղեկավարման փորձ
- Անգլերեն և ռուսերեն լեզունների գերազանց իմացություն
- Վերլուծական գերազանց ունակություններ և բանակցային հմտություններ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
Benefits
No comments:
Post a Comment