Location: Yerevan, Armenia
Category: Administrative/office-work
Type: Other
Deadline: 28-Dec-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
Գործառույթների նկարագրություն
Գլխավոր քարտուղարի վերահսկողությամբ՝ քննական հսկիչի պարտականություններին են.
-
- Նախքան քննաշրջանի սկիզբը համաձայնեցնել աշխատանքային ժամերը Ուսումնական մասի՝ քննություններով զբաղվող օգնականի հետ, որին նա ենթարկվում է,
- Քննություններից առաջ նախապատրաստել քննասենյակները Ուսումնական մասի՝ քննություններով զբաղվող օգնականի հսկողությամբ,
- Քննությունից առաջ գրատախտակին գրել քննության սկզբի և ավարտի ժամերը,
- Քննության սկզբում ուսանողի ինքնությունը ստուգելուց հետո փակել քննաթերթիկը,
- Ուսանողին լրացուցիչ քննաթերթիկ հանձնելու դեպքում այդ մասին նշում կատարել նախորդ քննաթերթիկի վրա : Եթե լրացուցիչ քննաթերթիկը փոխարինում է նախորդին, վերջինս պետք է ոչնչացվի հսկիչի կողմից,
- Ուսանողների կողմից քննական տարբերակում սխալի կամ սխալի կասկածի հայտնաբերման դեպքում այդ մասին տեղեկացնել Գլխավոր քարտուղարին :
- Հսկել, որպեսզի ուսանողները պահպանեն քննությունների կանոնակարգը,
- Քննության ընթացքում խախտման կամ խախտման փորձի դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները խախտումն ապացուցող փաստեր հավաքելու համար, մասնավորապես՝ վերցնել բոլոր այն իրերը, որոնք թույլ կտան կազմել կատարվածի իրական պատկերը,
- Խախտման կամ խախտման փորձի դեպքում արձանագրություն կազմել՝ դրան կցելով ուսանողի տոմսը, ստորագրված արձանագրությունը հանձնել Գլխավոր քարտուղարին` համաձայն ներքին կանոնակարգի,
- Քննության ավարտին հավաքել քննաթերթիկները, հետևել, որ ուսանողները լսարանից դուրս գալուց առաջ ստորագրեն ներկայության ցուցակում,
- Հանձնված քննաթերթիկների վերջին էջում և չլրացված մասերում ուսանողի ներկայությամբ կարմիր գրիչով նշել Z տառը,
- Հաշվել քննաթերթիկների քանակը և կազմել արձանագրություն՝ նշելով թիվը,
- Քննաթերթիկներն ու արձանագրությունը դնել կնքված ծրարի մեջ, ստորագրել ծրարի կնքման եզրագծի վրա և այն հանձնել գլխավոր քարտուղարին :
RequiredQualifications
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ
- Բարձրագույն կրթությունը (բակալավր կամ մագիստրոս) ցանկալի է,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն:
Benefits
Job URL: iJob.am - Քննական հսկիչ @ Հայաստանում ֆրանսիական համալսարան/ French University in Armenia (UFAR)
No comments:
Post a Comment