Location: Yerevan, Armenia
Category: Banking/credit
Type: Full time
Deadline: 27-Dec-19 12:00:00 AM
Salary:
Description
Responsibilities
- Համակարգել դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման աշխատանքները,
- Գործը ստանալուց հետո հաճախորդների հետ աշխատանքներ իրականացնել՝ զանգեր կատարելու, իսկ անհրաժեշտության դեպքում ԳԳ-ում հաճախորդի խնդիրը հասկանալու նպատակով հանդիպումներ կազմակերպելու միջոցով,
- Լսել հաճախորդներին և փորձել հասկանալ նրանց խնդիրները/առարկությունները` արդյունավետ բանակցությունների միջոցով հաճախորդների առարկությունները հաղթահարելու ու վճարման վերաբերյալ խոստումների ցանկալի արդյունքի հասնելու համար,
- Ապահովել խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների, երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ հաղորդակցությունը պարտքի վճարման վերաբերյալ,
- Վարել բանակցություններ պարտքի վճարման հետ կապված,
- Անհրաժեշտության դեպքում առաջարկել վարկի վերակառուցում/վերաֆինանսավորում կամ ձեռք բերել բանավոր պայմանավորվածություն մասնակի վճարումներ կատարելու վերաբերյալ,
- Աշխատել խնդրահարույց վարկերի տվյալների բազայի հետ՝ ՀԾ Բանկ համակարգում (կամ Ընկերության կողմից նշված ցանկացած այլ համակարգում) վարկերի վերաբերյալ նշումներ կատարելու միջոցով,
- Ստանալ և տրամադրել տեղեկատվություն խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների ֆինանսական վիճակի վերաբերյալ,
- Ապահովել համապատասխան նամակագրության ուղարկումը, ստացումը և բաշխումը,
- Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել համապատասխան տարածաշրջանի պարտքերի կառավարման կոմիտեներին,
- Թիմի ղեկավարի հետ քննարկել ամենօրյա աշխատանքներն ու հանձնարարականները,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ղեկավարությանը,
- Կատարել աշխատանքի հետ կապված այլ գործառույթներ,
- Իրականացնել ղեկավարների/տնօրենների կողմից տրված, հիմնական պարտականությունների հետ կապված այլ հանձնարարականներ, որոնք սահմանված են օրենքով և ներքին իրավական ակտերով:
RequiredQualifications
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի փորձն ցանկալի է,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն /Excel, Word/, AS Bank 4-ի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
- Վերլուծական մտածողություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:
Benefits
Job URL: iJob.am - Recovery Call Center Specialist @ FINCA UCO CJSC
No comments:
Post a Comment