Saturday, November 25, 2017

Job: Տեղեկատու at Property Development Company CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Վարչական/Գրասենյակային

Type: Լրիվ դրույք

Deadline: 08-Dec-17 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 դրամ` կազմակերպության «T» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Description
Ընկերությունը` «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ
Պաշտոնը՝ Տեղեկատու


«Կամար» գործարար կենտրոնի ընդունարանի տեղեկատուն ապահովում է այցելուների, հաճախորդների ու հյուրերի ընդունելությունը, ուղղորդում ու տեղեկություններ տրամադրում վերջիններիս, պատասխանում զանգերին, տեղեկություններ տրամադրում գործարար կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների, սակագների, վարձակալության հնարավորությունների մասին, ապահովում է «Կամար» գործարար կենտրոնին առնչվող մուտքային և ելքային փաստաթղթերի հաշվառումը, ինչպես նաև օժանդակում է «Կամար» գործարար կենտրոնի ադմինիստրացիային առօրյա ընթացիկ աշխատանքներում։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Արտոնությունների մրցունակ փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ

Responsibilities
-Պատասխանել հեռախոսազանգերին, փոխանցել «Կամար» գործարար կենտրոնի համապատասխան աշխատակիցներին ուղղված զանգերը
-Տրամադրել «Կամար» գործարար կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների, վարձակալության ընդհանուր սկզբունքների ու կարգի, ինչպես նաև սակագների վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող ընդհանուր տեղեկություններ
-Ապահովել հաճախորդների և այցելուների պատշաճ դիմավորումը «Կամար» գործարար կենտրոնում, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, և ուղղորդումը համապատասխան աշխատակիցների մոտ
-Հաշվառել (մուտքագրել/ելքագրել) «Կամար» գործարար կենտրոնին առնչվող մուտքային և ելքային փաստաթղթերը և/կամ նամակները
-Կատարել «Կամար» գործարար կենտրոնի ադմինիստրացիայի գործունեությանն առնչվող այլ ընթացիկ աշխատանքներ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես մրցակցային առավելություն)
-MS Office ծրագրերի իմացություն
-Աշխատանքային փորձը համարժեք պաշտոնում կդիտվի որպես առավելություն
-Հաղորդակցման հմտություններ
-Զարգացած ներկայացուցչական հմտություններ
-Կիրթ վարվելաձև
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք

Benefits

Job URL: iJob.am - Տեղեկատու @ Property Development Company CJSC

No comments:

Post a Comment