Thursday, April 16, 2020

Job: Որակի կառավարման պատասխանատու at Ardshinbank CJSC Company

Location: Yerevan, Armenia

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 30-Apr-20 12:00:00 AM

Salary: N/A

Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Պատասխանատու – Որակի կառավարման վարչության Որակի կառավարման ուղղություն
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Responsibilities
-Որակի մշտական հսկողության աշխատանքների իրականացում և համակարգում,
-Կորպորատիվ միասնական ստանդարտների (ներքին և արտաքին), hաճախորդների սպասարկման միասնական ստանդարտների մշակում, ներդրում և կատարելագործում և հսկողության իրականացում
-Պրոդուկտների ներդրման գործընթացին մասնակցություն՝ ապահովելով որակի սահմանված չափանիշների պահպանումը,
-Quality assurance
-Գործարար գործընթացների արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) պարբերական վերլուծություն, գնահատում (այդ թվում` բիզնես գործընթացների արդյունավետության գնահատում) և հաշվետվությունների ներկայացում,
-Անհամապատասխանությունների հայտնաբերում և դրանց վերացմանն ուղղված գործառույթների համակարգում
-Սպասարկման որակի վերահսկման մեխանիզմների (գաղտնի մոնիթորինգի համակարգ, «Գաղտնի հաճախորդի» մեթոդ` «Mistery Shopping», հետադարձ կապի գործիքներ) մշակում
-Հաճախորդների բավարարվածության (տարբեր չափանիշների` սպասարկում, պրոդուկտ, Բանկ և այլն) մակարդակի բացահայտման մեխանիզմների մշակում
-Հաճախորդների լոյալության մակարդակի (NPS) հաշվարկ և ստացված ցուցանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքների կատարում
-Բանկի «Brandbook»-ում ամրագրված ստանդարտների կիրառման նկատմամբ պատշաճ հսկողություն,
-Բանկի և հաճախորդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, ձեռնարկված միջոցառումներին պարտադիր մասնակցություն (այլ ստորաբաժանումների կողմից կազմակերպված), համակարգում,
-Որակի կառավարման համակարգի անընդհատ կատարելագործում Բանկում` ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների անցկացման միջոցով` հիմնվելով հետա¬դարձ կապի գործիք¬ների միջոցով ստացված տվյալների և վերլուծությունների արդյունքների, ինչպես նաև՝ առանցքային ցուցիչների գնահատմամբ ստացված Որակի կառավարման համակարգի մոնիթորինգի արդյունքների վրա,
-Բանկի հաճախորդների բողոքների ուսումնասիրության արդյունքում բացահայտված նոր խնդիրների վերլուծություն
-Ուղղության աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում

RequiredQualifications
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է որակի կառավարման համակարգում)
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է)
-MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ)
-ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Որակի կառավարման պատասխանատու @ Ardshinbank CJSC

No comments:

Post a Comment