Location: Yerevan, Armenia
Category: Գործադիր պաշտոններ
Type: Լրիվ դրույք
Deadline: 26-Apr-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Նախագծերի ղեկավար, Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտ
Ստորաբաժանում՝ Բիզնեսի ձևավորման և թվային վերափոխման կենտրոն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 26/04/2020
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների մշակման և ներդրման նախագծերի կառավարում, նախագծի շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում և նախագծի վերաբերյալ հաղորդակցության ապահովում, բիզնես կարիքների հավաքագրում և վերլուծություն, բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների նկարագրություն, հնարավոր լուծումների տարբերակների (այդ թվում՝ լավագույն փորձի) մշակում, մանրամասնեցում և ուսումնասիրում, առաջարկությունների ներկայացում, լուծումների իրականացման փուլում անհրաժեշտ հարցերի պարզաբանում, որակի վերահսկողություն:
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Նախագծերի հիմնավորման, հաստատման և ֆինանսավորման գործընթացի վարում և մասնակցություն (պրեզենտացիաներ, տնտեսական հիմնավորում, ծախսերի և արդյունքների վերլուծություն)
-Նախագծի սահմանման և շրջանակների որոշման գործընթացի վարում՝ բոլոր շահառուների ներգրավմամբ
-Նախագծի տևողության, անհրաժեշտ միջոցառումների և առաջադրանքների, կախվածությունների որոշում` ապահովելու համար նախագծի արդյունքները
-Նախագծերի պլանավորում, նախապատրաստում և կառավարում, նախագծի շրջանակներում առաջադրանքների և պատասխանատուների սահմանում, առաջադրանքների իրականացման ընթացքի և նախագծի կատարողականի հսկողություն
-Նախագծի ռիսկերը նվազեցնելուն ուղղված սխեմաների մշակում, ներկայացում և ներդնում, գործունեության անընդհատության ապահովման և վերականգնման ծրագրերի մշակում և իրականացում, եթե նախագծի նախատեսվող արդյունքը չի ապահովվում
-Նախագծի փաստաթղթերի ձևավորում և վարում
-Շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում և նախագծի վերաբերյալ հաղորդակցության ապահովում, նախագծի աշխատանքային թիմի հետ պարբերաբար հանդիպումների իրականացում և իրավիճակների վերլուծություն շահառուների պատշաճ տեղեկացվածությունն ապահովելու նպատակով
-Նախագծի փուլերի մշտական մոնիթորինգ և փաստաթղթավորում, ընթացքի (առկայության դեպքում՝ խնդիրների) և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում շահառուներին նախագծի ամբողջ կենսացիկլի ընթացքում` համաձայն Բանկում գործող ընթացակարգերի, նախագծի փոփոխությունների փաստաթղթավորում և ներկայացում
-Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների լավագույն փորձի ուսումնասիրում և վերլուծություն
-Բանկային տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների գծով բանկի և նրա ստորաբաժանումների կարիքների բացահայտում
-Բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների վերլուծություն, ձևակերպում և հստակեցում
-Սահմանված պահանջները բավարարող հնարավոր տեխնոլոգիական լուծումների բացահայտում, համեմատական վերլուծություն, տարբերակների գնահատում և եզրակացության ներկայացում
-Ընտրված լուծումների իրականացման փուլում լուծումներն իրականացնող անձանց հարցերի պարզաբանում
-Ներդրվող բանկային տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների՝ սահմանված պահանջներին համապատասխանության գնահատում, փորձարկում և որակի վերահսկում
-Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների զարգացման գծով բաժնի համար սահմանվող այլ առաջադրանքների իրականացման ապահովում
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ ՏՏ ոլորտում
-3+ տարվա փորձ պրոյեկտների կառավարման և/կամ բիզնես վերլուծության գծով` բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության ոլորտներում
-Բարդ խնդիրները վերլուծելու և դրանք պարզ առաջադրանքների տեսքով ձևակերպելու ունակություն
-Կարծիքներ և տեսակետներ համադրելու և միասնական լուծումներ առաջադրելու ունակություն
-Բիզնեսի կարիքները և պահանջները հստակ, հասկանալի և կիրառելի ձևով փաստաթղթավորելու և ներկայացնելու ունակություն
-Բանկային տեխնոլոգիաների և ծառայությունների վերաբերյալ պատկերացումներ և գործնական կիրառման փորձ
-Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ
-Գործընթացների և տվյալների հոսքերի նկարագրման և հոսքագրերի մշակման հմտություն
-Ծրագրավորման փուլերի տիրապետում
-Պատրաստակամություն, համակարգված աշխատելու ունակություն, բծախնդրություն
-Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն
Benefits
No comments:
Post a Comment