Location: Yerevan, Armenia
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 10-Apr-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Զարգացման Դեպարտամենտ
ՊԱՇՏՈՆԸ` Որակի վերահսկման ավագ մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
-Բժշկական և ճանապարհորդական ապահովագրություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Որակի վերահսկման ավագ մասնագետը պատասխանատու է բարձրորակ ծրագրային ապահովում թողարկելու համար` ծրագրային ապահովման գործառույթներն ավտոմատացված և ձեռքի մեթոդներով ստուգելու և փորձարկելու նպատակով թեստային ռազմավարություն և նախադեպեր մշակելու միջոցով: Բացի թեստավորման գործառույթներից (ֆունկցիոնալ հնարավորություններ, արտադրողականություն, ծանրաբեռնվածություն և ռեգրեսիոն թեստեր), ավագ մասնագետը նաև կազմում և ներկայացնում է ընթացիկ հաշվետվություններ և վարում պրոդուկտների թերությունների գրանցամատյան թերությունների կառավարման համակարգում:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Իրականացնել ծրագրային ապահովման (ՀԾ Բանկ, հավելվածներ, վեբ-ծառայություններ) ֆունկցիոնալ հնարավորությունների, արտադրողականության և ծանրաբեռնվածության փորձարկումներ
-Կառավարել թերությունները` գրանցումից մինչև վերացում, մասնավորապես` բացահայտել, վերլուծել և գրանցել ծրագրային ապահովման թերությունները
-Ուսումնասիրել և վերլուծել նախագծերի պահանջները և տեխնիկական բնութագրերը
-Աշխատել կազմակերպության կողմից ծրագրային ապահովման շարունակական թողարկումը (continuous delivery) և ինտեգրումը բարելավելու ուղղությամբ
-Մշակել և թարմացնել թեստավորման փաստաթղթերը (թեստավորման ծրագրեր և նախադեպեր)
-Իրականացնել ավտոմատացված թեստավորման գործընթացների մոնիթորինգ և ըստ անհրաժեշտության բարձրաձայնել խնդիրները
-Համագործակցել agile-թիմերի հետ թեստավորումը պլանավորելու շրջանակներում
-Համագործակցել տարբեր թիմերի տեխնիկական և ոչ տեխնիկական մասնագետների հետ` ընդլայնելով ավտոմատացված թեստավորման ծածկույթը
RequiredQualifications
-Որպես ծրագրային ապահովման թեստավորման գծով մասնագետ աշխատելու առնվազն 4 տարվա փորձ
-Ավտոմատացված թեստավորման ոլորտում 3 կամ ավել տարվա փորձը, TestComplete համակարգի իմացությունը կդիտվեն որպես առավելություն
-Թեստերի ավտոմատացման ոլորտում կոդավորման (Java, C և այլն) մեծ փորձ
-Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի կոչում) ինֆորմատիկայի կամ հարակից այլ ոլորտում
-Թեստային ծրագրեր և նախադեպեր կազմելու փորձ
-SQL-ի, տվյալների բազաների, տվյալների վրա հիմնված ավտոմատացման թեստերի իմացություն
-Ծրագրային ապահովման մշակման և թեստավորման ցիկլերի իմացություն
-Կառուցման և շարունակական ինտեգրման ավտոմատացված համակարգերի (Bamboo, Jenkins և այլն) կիրառման փորձ
-API, անվտանգության և արտադրողականության թեստավորման իմացություն
-Agile սխեմաների իմացություն
-Ժամանակի կառավարման հմտություններ
-Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու պատրաստակամություն
-Ծրագրավորողների և այլ թիմերի հետ անկաշկանդ և վստահ շփվելու և համագործակցելու ունակություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ
Benefits
Job URL: iJob.am - Որակի վերահսկման ավագ մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment