Location: Yerevan, Armenia
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 03-Feb-19 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` ՏՏ օժանդակման կենտրոն (IT Service Desk)
ՊԱՇՏՈՆԸ` Մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ` Տրամադրում է ՏՏ աջակցություն Բանկի աշխատակիցներին
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Պատասխանել ՏՏ օժանդակման կենտրոնի (IT Service desk) հեռախոսահամարների զանգերին և իրականացնել ՏՏ աջակցություն Բանկի աշխատակիցներին
-Ժամանակին և պատշաճ արձագանքել Jira IT Service desk համակարգում բացված հայտերին (tickets)
-Իր մասնագիտական գիտելիքների և իրավասությունների տիրույթում լուծել Բանկի աշխատակիցների մոտ ծագած տեխնիկածրագրային խնդիրները
-Վերլուծել և գնահատել Jira IT Service desk համակարգում բացված հայտերը և անհրաժեշտության դեպքում վերահասցեագրել դրանք ՏՏ մյուս ստորաբաժանումների համապատասխան մասնագետներին
-Բանկի աշխատակիցներին ուսուցանել Jira Service desk և ՏՏ այլ համակարգերի օգտագործման մասով
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների ոլորտում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
-Փորձ սարքային և ծրագրային խնդիրների լուծման ոլորտում
-Համացանցին առընչվող ծրագրերի իմացություն
-Windows համակարգերի օգտագործման հմտություններ
-Հայերենի, ռուսերենի` գերազանց, անգլերենի լավ իմացություն
-Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու կարողություն
-Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության զգացում
Benefits
Job URL: iJob.am - ՏՏ օժանդակման կենտրոնի մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment