Location: JobParser.Models.Location
Category: Գործադիր պաշտոններ
Type: Լրիվ դրույք
Deadline: 08-Dec-17 00:00:00
Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` կազմակերպության «S/O» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Description
Ընկերությունը` «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ
Պաշտոնը՝ Գործառնական տնօրեն
Գործառնական տնօրենը պատասխանատու է լինելու «Կամար» գործարար կենտրոնի կենսագործունեության անընդհատության ապահովման, վարչատնտեսական ու տեխնիկական ծառայությունների գործունեության կառավարման ու համակարգման, վարձակալների ու այլ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման, բիզնեսի կայուն զարգացման համար։ Որպես բարձր օղակի ղեկավար՝ մասնակցելու է կառավարման և վերահսկման գործընթացների մշակմանը և ապահովելու է սահմանված նպատակների իրականացումը, ռիսկերի պատշաճ կառավարումը, ընկերության ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Արտոնությունների մրցունակ փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ
Responsibilities
-«Կամար» գործարար կենտրոնի կենսագործունեության անընդհատության ապահովման նպատակով աշխատանքների համակարգում
-Վարչատնտեսական ու տեխնիկական ծառայությունների գործունեության կառավարում ու համակարգում
-Վարձակալների ու այլ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
-Բիզնեսի կայուն զարգացման համար անհրաժեշտ կառավարչական միջոցառումների իրականացում
-Գործարար կենտրոնի տեխնիկական ներքին գործընթացների և ենթակառուցվածքների անխափան ու անընդհատ կենսագործունեության ու զարգացման համար աշխատանքների կազմակերպում և իրականացում
-Գործարար առաքելության արդյունավետ և բարեհաջող իրագործման, ինչպես նաև բիզնես գործառնությունների արդյունավետության ապահովման և ռեսուրսների ճիշտ կառավարման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացում
-Կառավարման և վերահսկման գործընթացների մշակմանը մասնակցություն և սահմանված նպատակների իրականացում, ռիսկերի կառավարում, ՝ բարձրակարգ սպասարկմանն ուղղված ռազմավարության մշակում
-Ընկերության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման և/կամ տեխնիկական ոլորտում
-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում կամ համարժեք ոլորտում
-Ֆինանսների, հաշվապահական հաշվառման, գնումների, շենքերի ինժեներական համակարգերի տեխնիկական բնութագրերի ու աշխատանքի/շահագործման սկզբունքների իմացություն, ծրագրերի կառավարման հմտություններ
-Տեղեկատվության անվտանգության չափանիշների և կանոնների ու ռիսկերի կառավարման գործիքների իմացություն
-Վերլուծություն կատարելու գերազանց հմտություններ, կառավարչական տեղեկատվությունը համախմբելու, մեկնաբանելու և վերլուծելու ապացուցելի փորձ
-Ղեկավարման ունակություններ
-Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ / հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Զարգացած ներկայացուցչական հմտություններ
-Ինքնամոտիվացման և ինքնակազմակերպման բացառիկ ունակություններ
-Ուշադրություն մանրուքների հանդեպ
-Թիմում աշխատելու հմտություններ և կառավարման ձիրք
Benefits
Job URL: iJob.am - Գործառնական տնօրեն @ Property Development Company CJSC
No comments:
Post a Comment