Location: JobParser.Models.Location
Category: Ընդհանուր բնույթի աշխատանք
Type: Լրիվ դրույք
Deadline: 08-Dec-17 00:00:00
Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` կազմակերպության «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան:
Description
Ընկերությունը` «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ
Պաշտոնը՝ Տնտեսվար-պարետ
Տնտեսվար-պարետը պատասխանատու է լինելու «Կամար» գործարար կենտրոնի շենքի բնականոն կենսագործունեության համար, Վերահսկում է շենքի ինժեներական համակարգերը (օդափոխություն, ջեռուցում, ուժային էլեկտրասնուցում, կաթսայատուն և այլն) և կանաչ հատվածները (բույսեր, ծաղիկներ, ծառեր) սպասարկող մասնագիտացված խմբերի կողմից կատարվող աշխատանքները, ընդունում աշխատանքները, արտակարգ իրավիճակների և համակարգերի խափանումների ժամանակ ապահովում է արագ արձագանքման, իրազեկման ու մասնագետների ներգրավման գործառույթները, կազմակերպում վերանորոգման ու վերականգնման աշխատանքների ընթացքը և ընդունում արդյունքները։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Արտոնությունների մրցունակ փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ
Responsibilities
-«Կամար» գործարար կենտրոնի շենքի բնականոն կենսագործունեության համար տեխնիկական/ինժեներական համակարգերի անընդհատ անխափան շահագործման նկատմամբ վերահսկողություն, խափանումների ու անսարքությունների վերացում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով մասնագիտացված ծառայություններին
-Շենքի ներքին ու արտաքին լուսավորության, տարածքների մաքրության, կանաչ հատվածների բույսերի խնամքի վերահսկողություն
-Վերելակների անխափան աշխատանքի վերահսկողություն
-Գեներատորների պրոֆիլակտիկա, դիզելային վառելիքի լիցքավորում, անխափան աշխատանքի ապահովում
-Հակահրդեհային անվտանգության հսկողություն
-Մանր վերանորոգման աշխատանքների կատարում (աշխատանքներ, որոնք հատուկ մասնագիտական որակավորում չեն պահանջում)
-Շենքի ինժեներական համակարգերը սպասարկող մասնագիտացված ծառայությունների աշխատանքների համակարգում, մատուցվող ծառայությունների նկատմամբ վերահսկողություն, աշխատանքների արդյունքների ընդունում
RequiredQualifications
-Բարձրագույն տեխնիկական կրթություն
-Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
-Աշխատանքային փորձ համարժեք պաշտոնում առնվազն երեք տարի
-Ժամանակակից գործարար կենտրոններում աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն
-Համակարգչային հմտություններ՝ MS Office ծրագրերի լավ իմացություն
-Լարված պայմաններում որոշում կայացնելու և կողմնորոշվելու ունակություն
-Նախաձեռնողականություն, եռանդ և բարդ աշխատանքային պայմաններում աշխատելու ունակություն
-Թիմում աշխատելու հմտություններ և կառավարման ձիրք
Benefits
Job URL: iJob.am - Տնտեսվար-պարետ @ Property Development Company CJSC
No comments:
Post a Comment