Location: Հայաստան, Երևան
Category: Իրավական
Type: Լրիվ դրույք
Deadline: 30-Jun-17 00:00:00
Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Իրավախորհրդատու Պայմանագրերի և իրավական վերլուծության գծով
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ
Responsibilities
-Քաղաքացիական և աշխատանքային պայմանագրերի մշակում՝ Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան և ուսումնասիրում
-Պայմանագրերի պայմանների որոշման և դրանց քննարկման մասնակցության ապահովում, իրավական խորհրդատվության տրամադրում
-Պահանջի ներկայացման դեպքում Պայմանագրերից բխող արտաքին և ներքին ցանկացած բնույթի թղթակցության պատասխանների, իրավական եզրակացությունների, վերլուծությունների, ոչ պաշտոնական պարզաբանումների, մեկնաբանությունների կազմում և տրամադրում
-Ստորաբաժանմանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և տրամադրում
-Բանկի կողմից կնքվող համագործակցության պայմանագրերի նախագծերի մշակում և վերլուծություն, Բանկային գործառույթներ (պրոդուկտներ) նախատեսող պայմանագրային բազայի (տիպային պայմանագրերի) մշակում, թարմացում և վերլուծություն
-Աշխատողների նկատմամբ կարգապահական տույժի կիրառման, աշխատանքային պայմանագրերի լուծման և աշխատանքային հարաբերություններից բխող իրավական եզրակացությունների, ոչ պաշտոնական պարզաբանումների, մեկնաբանությունների կազմում և տրամադրում
-Բանկի շահերի ներկայացում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և հանրային կառավարման ոլորտում գործող մարմինների հետ հարաբերություններում
-Բանկին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ապահովում
RequiredQualifications
-Բարձրագույն իրավաբանական
-Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում
-Փաստաբանի որակավորումը ցանկալի է
-Գույքային (իրային) և աշխատանքային հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն
-Հայերենի գերազանց, ռուսերենի լավ և անգլերենի իմացություն
-MS Office-ի իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Պայմանագրերի և իրավական վերլուծության գծով իրավախորհրդատու @ Ardshinbank CJSC
No comments:
Post a Comment