Location: Հայաստան, Երևան
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 25-Jun-17 00:00:00
Salary: N/A
Description
Ամերիաբանկը փնտրում է ճկուն, նպատակասլաց, նորարար մտածելակերպով և ակտիվ անձի, ով կզբաղեցնի Թվային բանկային գործառնությունների բաժնի ղեկավարի պաշտոնը:
Պարտականությունները ներառում են բանկի հեռահար սպասարկման գործիքների, այդ թվում՝ ինտերնետ, մոբայլ բանկինգի և սպասարկման այլ համակարգերի ընդհանուր կառավարումը, մասնավորապես՝ թվային բանկինգի ռազմավարության և գործարար ծրագրերի մշակումը և իրականացումը, թվային տեխնոլոգիաների ներդնումն ու առաջխաղացումը, Հայաստանում և ՀՀ-ից դուրս թվային և ինքնասպասարկման համակարգերից օգտվող հաճախորդների համար բազմաֆունկցիոնալ և որակյալ սպասարկման ապահովումը:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՎԱՅՐԸ` ՀՀ, Երևան
ՊԱՇՏՈՆԸ` Թվային բանկային գործառնությունների բաժնի ղեկավար
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•Հիմնական աշխատանք, անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ`
Բարձր մրցակցային աշխատավարձ համաձայն Բանկի «O/M» վարձատրության սանդղակի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Ամերիաբանկի թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ, մոբայլ բանկինգի և հեռահար սպասարկման այլ համակարգերի ռազմավարության մշակում և իրականացում
-Հայաստանում և ՀՀ-ից դուրս սպասարկման թվային տեխնոլոգիաների ներդնում և առաջխաղացում՝ ապահովելով թվային տեխնոլոգիաների ներթափանցման, տարածման և կիրառման բարձր մակարդակ
-Գործարար ծրագրի իրականացում և վաճառքի նպատակային ցուցանիշների ապահովում խաչաձև վաճառքի (cross-selling) և կարգով ավելի բարձր պրոդուկտների (upselling) առաջխաղացման միջոցով
-Հեռահար բանկային համակարգերից օգտվող հաճախորդների համար սպասարկման գերազանց որակի ապահովում համակարգերի շարունակական զարգացման և դրանց միջոցով մատուցվող ծառայություններում նորամուծություններ կատարելու միջոցով
-Բաժնի կատարողականի, թվային և ինքնասպասարկման համակարգերի աշխատանքի անընդհատության ապահովում
RequiredQualifications
-Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ ՏՏ, ֆինանսների կամ մարքեթինգի ոլորտում)
-Առնվազն 5 տարվա փորձ ղեկավար պաշտոնում խոշոր և/կամ միջազգային կազմակերպությունում
-10+ տարվա աշխատանքային փորձ բանկային գործառնությունների, հեռահաղորդակցության և/կամ թվային արդյունաբերության/ օնլայն համակարգերի ոլորտում
-Ստեղծագործական մտածելակերպ, թիրախային սեգմենտների բացահայտման, տեղեկատվական, խրախուսական և գրավիչ թվային արշավների կազմակերպման և իրականացման փորձ
-Թվային տեխնոլոգիաների, էլեկտրոնային բանկինգի և հաճախորդների սպասարկման ոլորտում նորագույն զարգացումների և միտումների իմացություն
-Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
-Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու զարգացած հմտություններ
-Ճկունություն, արագ մտածելու և գործելու ունակություն, ոչ ստանդարտ մտածելակերպ
-Դինամիկ միջավայրում առաջադրանքներն ըստ առաջնահերթության բաշխելու և անհրաժեշտության դեպքում վերաբաշխելու ունակություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ արագ շփման եզրեր գտնելու, հարաբերությունները կառավարելու և դրական արդյունք ապահովելու ունակություն
-Գործարար մտածելակերպ
-Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ համակարգելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Թվային բանկային գործառնությունների բաժնի ղեկավար @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment