Location: Yerevan, Armenia
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 15-Apr-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Backend ծրագրավորող
Ստորաբաժանում՝ Ծրագրավորման և ավտոմատացման կենտրոն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 15/04/2020
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն փնտրում է Backend ծրագրավորողի` ընկերության գործող հարթակներն ընդլայնելու և նոր գործառույթներ ու պրոդուկտներ մշակելու նպատակով:
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Նախագծել, մշակել ու սպասարկել արդյունավետ, վերամշակելի և որակյալ ծրագիր
-Մշակել հավելվածներ տեխնիկական բնութագրին համաձայն
-Մշակել և ներդնել տվյալների պահպանման լուծումներ
-Ապահովել հավելվածների առավելագույն որակը, արդյունավետությունն ու աշխատունակությունը
-Բացահայտել ծրագրային խնդիրներն ու թերությունները, մշակել դրանց նվազեցմանն ու կարգավորմանն ուղղված լուծումներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի կոչում) համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում
-.NET Framework և/կամ .NET Core հարթակներում C# ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն
-Վեբ-ծառայությունների և RESTful Web API մշակման փորձ
-Microsoft SQL սերվերը և տվյալների բազաների հավելվածներն (պահպանված ընթացակարգեր, թրիգերներ, գործառույթներ) օգտագործող T-SQL ծրագրի հետ աշխատելու փորձ
-Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման և նախագծման սխեմաների գերազանց իմացություն
-Front-end տեխնոլոգիաների և հարթակների (օր.` JavaScript) իմացություն
-Scrum կամ այլ Agile մեթոդների կիրառման փորձ
-Տարբեր շահառուներից կազմված թիմում և աշխատանքային միջավայրում աշխատելու կարողություն
-Վերլուծական հմտություններ
-Հաղորդակցման զարգացած հմտություններ
Benefits
No comments:
Post a Comment