Location: Yerevan, Armenia
Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա
Type: Լրիվ դրույք
Deadline: 25-Apr-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Որակի վերահսկման կրտսեր մասնագետ
Ստորաբաժանում` Որակի ապահովման (QA) բաժին
Աշխատանքի վայր` Երևան
Աշխատանքային գրաֆիկ` Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ` 25/04/2020
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Որակի վերահսկման կրտսեր մասնագետը պատասխանատու է WEB և Mobile միջավայրի նախագծերի ավտոմատացված և ձեռքով թեստավորման, UI ֆունկցիոնալ և կատարողական ավտոմատացված թեստերի մշակման և սպասարկման, ծրագրային թերությունների հայտնաբերման համար: Կրտսեր մասնագետն աշխատելու է scrum-թիմի հետ և պատասխանատու է լինելու թեստավորվող պրոդուկտի որակի համար:
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Ուսումնասիրել և վերլուծել նախագծերի պահանջները և տեխնիկական բնութագրերը
-Մշակել և թարմացնել թեստավորման փաստաթղթերը (թեստավորման ծրագրեր և նախադեպեր)
-Մշակել և սպասարկել ավտոմատացված ֆունկցիոնալ թեստեր` Selenium, TestComplete կամ նմանատիպ գործիքների օգտագործմամբ
-Ձեռքով թեստավորել նոր մշակվող ծրագրային ապահովումը, գործառույթները, գրանցել թերությունները և ծրագրի աշխատունակության հետ կապված խնդիրները
-Համագործակցել agile-թիմերի հետ թեստավորումը պլանավորելու շրջանակներում
-Համագործակցել տարբեր թիմերի տեխնիկական և ոչ տեխնիկական մասնագետների հետ` ընդլայնելով ավտոմատացված թեստավորման ծածկույթը
-Ցուցաբերել նախաձեռնություն և ակտիվորեն մասնակցել պրոդուկտների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացմանը
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի կոչում) ինֆորմատիկայի կամ համապատասխան այլ տեխնիկական ոլորտում
-Ճկուն և վերլուծական մտածելակերպ
-Գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ
-Անգլերենի լավ իմացություն, գրավոր և բանավոր
-Թեստավորման տարբեր տեսակների և տարբեր միջավայրերում դրանց կիրառելիության մասին պատկերացում
-SQL և ռելացիոն տվյալների բազաների, վեբ տեխնոլոգիաների (HTTP, HTML, JavaScript), հետևելու համակարգերի (tracking system) իմացությունը և/կամ փորձն այդ ոլորտում կդիտվի որպես մեծ առավելություն:
-Ժամանակակից վեբ գործիքների (Jira, Confluence և այլն) օգտագործման փորձը կդիտվի որպես առավելություն:
-Ավտոմատացված թեստավորման մոտեցումների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Benefits
Job URL: iJob.am - Որակի վերահսկման կրտսեր մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment