Location: Yerevan, Armenia
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Type: Լրիվ դրույք
Deadline: 12-Apr-20 12:00:00 AM
Salary: Մրցակցային
Description
Մանրածախ վարկավորման կենտրոն, Ֆիզիկական անձանց վարկավորման բաժին, Մասնագետ
Ստորաբաժանում՝ Ֆիզիկական անձանց վարկավորման բաժին
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 12/04/2020
Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվության ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակներում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի ֆիզիկական անձանց վարկային պրոդուկտների գծով, ապահովել վարկերի ժամանակին հաստատման և հետագա տրամադրման հետ կապված գործառույթները:
Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Responsibilities
-Ուսումնասիրել ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակներում վարկային հայտեր, տրամադրել մասնագիտական եզրակացություններ
-Ներկայացնել վարկային եզրակացությունները բաժնի ղեկավարի, վարկային կոմիտեի/տնօրինության և այլ իրավասու մարմնի հաստատմանը
-Մասնագիտական խորհրդատվություն տրամադրել
-Իրականացնել մանրածախ վարկերի գնահատում
-Մասնակցել վարկերի վերլուծություններին, մոնիտորինգներին
-Կազմել վարկի պայմանների վերանայման վերաբերյալ եզրակացություններ և ներկայացնել իրավասու մարմնին՝ հաստատման,
-Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվություն Ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի վարկային պրոդուկտների գծով
-Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
-Կազմել և ներկայացնել վարկի եզրակացություն հաճախորդի ֆինանսական վիճակի մասին, վարկային գործը ներկայացնել վարկային կոմիտեի հաստատմանը
-Անհրաժեշտության դեպքում հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
-Վարել բաժնի գործավարությունը, փաստաթղթերի փաթեթի
-Իրականացնել վարկերի տրամադրման հետ կապված և սպասարկման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և անհրաժեշտ այլ գործառույթների իրականացում
-Ավագ մասնագետի, Մասնագետի բացակայության ժամանակ փոխարինել նրան` ստանձնելով նրա պարտականությունները
-Բաժնի պետի, անհրաժեշտության դեպքում նաև գլխավոր մասնագետի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքներ
RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
-Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-Բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
-Վերլուծական մտածողություն
-Թիմում աշխատելու ունակություններ և հմտություններ
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացություն
-Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն
Benefits
Job URL: iJob.am - Ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի մասնագետ @ Ameriabank CJSC
No comments:
Post a Comment