Monday, December 2, 2019

Job: ��ռևտրային Մարքեթինգի ն��րկայացուցիչ, Սյունիք at JTI Armenia CJSC Company

Location: Հայաստան, Գեղարքունիքի մարզ

Category: Վաճառք

Type: Լրիվ դրույք

Deadline: 13-Dec-19 12:00:00 AM

Salary: Մրցակցային, գերազանց մասնագիտական զարգացում և կարիերայի զարգացման հնարավորություններ

Description
JTI - Japan Tobacco International-ը Japan Tobacco Inc.-ի միջազգային ծխախոտային բաժանմունքն է՝ աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկը: JTI-ներմուծում է այնպիսի աշխարհահռչակ բրենդեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD and Monte Carlo, Winchester. Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել`www.jti.com.

JTI- ը, որի գլխամասը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա, իրապես միջազգային և բազմամշակութային բիզնես է, որտեղ աշխատում են ավելի քան 40,000 աշխատակից և որը գործում է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Հայաստանում JTI-ն ունի մոտ 50 աշխատակից։
JTI-ը շարունակաբար ճանաչվել է «Լավագույն գործատու Եվրոպայում» և «Լավագույն գործատու Հայաստանում» Նիդեռլանդներում գտնվող հանրահայտ «Լավագույն գործատու» ինստիտուտի կողմից։ Սա մեր տաղանդների ռազմավարության, ոգևորիչ կուլտուրայի և ուսման ու զարգացման ուղղվածության ճանաչման արդյունքն է։ Աշխատանքի և թափուր աշխատատեղի համար կարող եք այցելել՝ https://www.jti.com/careers

Պաշտոնի նպատակը
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է Առևտրային Մարքեթինգի ներկայացուցիչ, Սյունիք թափուր հաստիքը՝ տեղեկայված Կապան քաղաքում։
Մենք փնտրում ենք նպատակասլաց, պատասխանատու և հմուտ աշխատակից վաճառքի թիմին աջակցելու համար։
Եթե դուք պատրաստ եք նոր մարտահրավերներին, ապա բաց մի թողեք Ձեզ ընձեռնված հնարավորությունը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը․ Դեկտեմբերի 13, 2019
Բաժին: Վաճառքի բաժին
Գծային ղեկավար: Առևտրային Մարքեթինգի Վերահսկող, Երևան և Հարավ
Պայմանագրի տեսակ: Մշտական, 3 ամիս փորձաշրջանով

Responsibilities
-Ընկերության բիզնեսի հետագա զարգացման համար հաստատել, զարգացնել և պահպանել առկա դրական հարաբերություններ ներկա և հավանական գործընկերների, մատակարարների և այլ կողմերի հետ,
-Ապահովել կցված տարածքների արդյունավետ ծածկույթը և մասնակցել երթուղիների կազմմանն ու զարգացմանը;
-Ժամանակին տրամադրել հաշվետվություններ, տեղեկատվություն վաճառակետերի մասին և այլ անհրաժեշտ տվյալներ գծային ղեկավարին ու վաճառքի վերլուծաբանին;
-Վերլուծել կցված տարածքի կատարողականը, վաճառակետերի քանակը, հաճախելիությունը, հաճախորդների սեգմենտավորումն ըստ քանակի և ծածկույթի։ Բացահայտել բիզնեսի հնարավորությունները, պոտենցիալ վաճառակետերը, սպառողների սպասումները և կատարողականը;
-Վերլուծել կազմակերպության ակտիվությունների կատարողականը (1-2-1, Առևտրային ծրագրերը);
-Հասկանալ դիստրիբյուտորի աշխատանքային սխեման (արտադրանքի առկայություն, ծածկույթ, վճարման պայմաններ, լոգիստիկա և այլն);
-Ուսումնասիրել շուկայի և մանրածախ առևտրի գործունեությունը.
-Հաշվարկել և հիմնավորել ամեն ակտիվության եկամտաբերությունը և ներկայացնել նոր առաջարկներ, աշխատանքի որակն առավել բարձրացնելու ուղղությամբ;
- Ուսումնասիրել յուրաքանչյուր ապրանքի տեղակայումը/ հասանելիությունը կցված վաճառակետերում ;
-Ներգրավել կարևոր թիրախային սպառողներին,
-Կատարել պաշտոնին կցված այլ պարտականություններ՝ կազմակերպության և ղեկավարի պահանջներին համապատասխան։

RequiredQualifications
-Կրթություն: Բարձրագույն
-Աշխատանքային փորձ: Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-Լեզուներ և համակարգչային գիտելիքներ: Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է, MS Office (Word, Excel, Power Point) իմացություն
-Վարորդական փորձ: B կարգի վարորդական իրավունք և ավտոմեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ
-Այլ հմտություններ: Լավ միջանձնային և հաղորդակցության, վերլուծական և պլանավորման հմտություններ

Benefits

Job URL: iJob.am - Առևտրային Մարքեթինգի ներկայացուցիչ, Սյունիք @ JTI Armenia CJSC

No comments:

Post a Comment